Բաժիններ՝

Բրեդ Փիթը չի հաստատել Անջելինա Ջոլիի հետ հարսանիքի մասին լուրերը

Անցած շաբաթ ողջ աշխարհում տեղեկություն տարածվեց, որ հոլիվուդյան ամենահանրաճանաչ զույգը` Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին, ամուսնացել են դիզայներ Դոննա Կարանի վիլլայում: Սակայն քանի որ այդ տեղեկությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել, միջազգային մամուլը սկսել է այս աստղերի «որսը»:

Այսօր պապարացիներին հաջողվել է Լոս Անջելեսի LAX օդանավակայանում լուսանկարել Բրեթ Փիթին: Նա օդանավակայանում եղել է միայնակ, ընտանիքի բազմաթիվ անդամները չեն ուղեկցել նրան: Փիթը կտրականապես հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին և ամեն կերպ թաքցել է ձախ ձեռքը, որին, եթե իրականում ամուսնացել է, պետք է լիներ ամուսնական մատանին: Չնայած դերասանի այդ ջանքերին, լուսնկարիչներին հաջողվել է որսալ կադր, որում երևում է, որ Փիթի մատին բացակայում է ամուսնական մատանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս