Նորաբացի եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հրավերով՝ այս կիրակի Սուրբ Պատարագը կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։
«Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Առաջնորդական Սուրբ և Անմահ Պատարագին, որի սկիզբը՝ ժամը 10։00։
Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին աղոթելու»,- ասվում է հաղորդագրությունում։

