
Իվետան շուտով հանդես կգա ակումբային մենահամերգով

Ամենասեքսուալ և գեղեցիկ հայուհիներից մեկը` Իվետա Մուկուչյանը, հունվարի 26-ին ժամը 20.00-ին «Վիտամին» ակումբում հանդես կգա երևանյան առաջին ակումբային մենահամերգով: Այս մասին երգչուհին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Իվետան հայտնում է, որ մենահամերգին իր հետ միասին բեմում կլինեն նաև «Imagine» խմբի տղաները:
«Համերգի վերաբերյալ ավելացնեմ, որ ես նաև իմ երգացանկից եմ երգեր կատարելու, որոնք դեռ լսված չեն եղել»,- գրել է երգչուհին: