Բաժիններ՝

«Ես իսկապես սիրեցի այն». Սիրուշո (տեսանյութ)

Վերջերս համացանցում է հայտնվել Սիրուշոյի «I like it» երգի cover տարբերակը` Դավիթ Բադալյանի կատարմամբ, որն ինչպես դրական, այնպես էլ բացասական գնահատականների արժանացավ:

Բոլոր վատ կարծիքներին ի պատասխան` Դավիթը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալ մեկնաբանությունը. «Ուզում եմ դիմել բոլոր այն ապուշ (շատ մեղմ ասած) մարդկանց, ովքեր սկսել են խոսել և արտահայտվել այն մասին, որ ես փորձում եմ «I like it»-ի cover-ով ինչ-որ մեկին հաճոյանալ։

Հարգելի անգրագետ ինտերնետից օգտվողներ, cover անելը աշխարհում շատ տարածված երևույթ ա, ու Սիրուշոյի երգի ընտրությունն ընդհանրապես կապ չունի նրա հասարակական դիրքի հետ։ Եթե մեր երգչուհիներն ադրբեջանական մուղամներից բացի, լավ երգեր երգեին, մեծ հաճույքով իրենց երգերից մեկը կընտրեի։ Շնորհակալություն ուշադրության համար»։

Դավիթ Բադալյանը խոստանում է, որ այլ երգերի ևս կանդրադառնա. «Կարելի է համարել այս cover-ի գաղափարն էլ իրագործեցինք։ Ժամանակն ա անցնել հաջորդ երգին։ Գնացինք»։

Կարդացեք նաև

Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում ևս անդրադարձել է իր երգի cover տարբերակին և թողել է հետևյալ մեկնաբանությունը. ««I like it» երգի նոր cover, ես իսկապես սիրեցի այն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս