
Էլթոն Ջոնը երկրորդ անգամ հայր է դարձել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանացի հայտնի երգիչ, սեր Էլթոն Ջոնը երկրորդ անգամ հայր է դարձել՝ որդեգրելով փոխնակ մորից ծնված երեխայի:
Երեխայի անվան մասին ոչինչ չի նշվում, գաղտնի է պահվում անգամ երեխայի սեռը: Փոխարենը նշվում է, որ Էլթոն Ջոնի առաջին երեխան նույնպես ծնվել է այն փոխնակ մորից, ով 2010 թվականի դեկտեմբերի 25-ին Էլթոն Ջոնին և նրա գործընկեր Դևիդ Ֆերնիշին պարգևել է նրանց առաջին որդի Զաքարիին:
65-ամյա երգիչն ու 50-ամյա կինոպրոդյուսերը խոստացել են պահպանել որդեգրած երեխաների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: