Բաժիններ՝

«Իմ նման մարդիկ այլ երկրներում ավելի գնահատված են». Արսեն Գրիգորյան

Երգիչ Արսեն Գրիգորյանը կարծում է, որ հայկական շոու-բիզնես, այնուամենայնիվ, գոյություն ունի: «Դե, եթե մարդիկ կարողանում են բիզնես անել, ուրեմն՝ կա: Բայց այս ամենի մեջ միայն կարելի է 10-15 տոկոսին առանձնացնել, ովքեր իրական երաժշտութուն են մատուցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այդ ամենում մեղավոր է ոչ միայն երգիչների ցածր որակը, այլև նրանց՝ այլ երաժշտական մշակույթներով չհետաքրքրվելը: Ըստ Արսեն Գրիգորյանի, մեր երգիչներն այսօր «լսած» չեն: Թեև երգիչը կարողացավ առանձնացնել այնպիսիներին, ովքեր իր համար լավ երաժշտական ճաշակ ունեն և կարողանում են հասկանալ լավորակ երաժշտությունը: Նա հայկական շոու-բիզնեսում կրթված արտիստներից առանձնացրեց Շուշան Պետրոսյանին, Նունե Եսայանին, Հասմիկ Կարապետյանին: «Իմ տարեկից երգիչ-երգչուհիներն են «լսած»: Նույն Շուշան Պետրոսյանից ես շատ բան եմ սովորել, ընդունում և գնահատում եմ նրա կարծիքը: Ես չեմ կարող ասել, որ մեծ գումարներ եմ աշխատում հայկական շոու-բիզնեսի շրջանակներում, ես ուղղակի արվեստագետ եմ, ով անում է այն, ինչ սիրում է: Ես առանց երաժշտության չեմ կարող, բայց իմ նման մարդիկ եթե այլ երկրներում, որտեղ ճաշակն ավելի բարձր է, ստեղծագործեին՝ առավել գնահատված կլինեին»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ առաջիկայում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս