Բաժիններ՝

Պատանի բանախոսները՝ երազանքների մասին

Հունիսի 21-ին, Երևանում՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, տեղի կունենա 5-րդ TEDxKids@Yerevan միջոցառումը, որը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից և առաջնորդվում է TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: Միջոցառմանը կմասնակցի ավելի քան 400 երեխա Երևանից և մարզերից: TEDxKids@Yerevan 2016 միջոցառման թեման է` երազանքի հակառակ կողմում:

TEDxKids@Yerevan միջոցառման ընթացքում, տեսագրված TED ելույթների ընտրանու  ցուցադրման հետ մեկտեղ ելույթ կունենա 12-18  տարեկան 26 բանախոս, ոմանք՝ հատուկ կարիքներով: Նրանք խոսելու են իրենց ամենահամարձակ ու ամենահետաքրքիր գաղափարների մասին:

Խոսնակներից Սիմոնը կխոսի ռոբոտաշինության ու այդ ոլորտում վերամշակման դերի մասին: Արմինեն կփորձի կյանքին նայել ասֆալտի տեսանկյունից ու ներկայացնել մեզ նրա մտորումները: Մոնիկան կներկայացնի ցածրահասակ լինելու կարծրատիպերն ու կկիսվի նաև իր անձնական փորձով: Արտուշը կխոսի սահմանամերձ գյուղերի ու այնտեղի բնակիչների առօրյայի մասին: Որոշ ելույթներ ուղղված են հատկապես խտրականությունների խնդրին, ինչպես օրինակ, աղջիկների ֆուտբոլ խաղալն է: Մի ելույթ էլ կլինի «տանը մնացած աղջիկ» կարծրատիպի մասին:

Բազմաթիվ հայ երեխաներ, իրենց TEDx ելույթների շնորհիվ, նկատվել են համաշխարհային ճանաչում ունեցող ԲՈՒՀ-երի և մրցույթների կողմից: Ըստ TEDxKids@Yerevan-ի կազմակերպիչ Քրիստինե Սարգսյանի՝ նման միջոցառումներ կազմակերպելու հիմնական նպատակը հայ երեխաներին լսելի և տեսանելի դարձնելն է ամբողջ աշխարհում:

Կարդացեք նաև

TEDxKids@Yerevan 2016-ը հնարավոր է դարձել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների հետ համագործակցության և մի շարք կազմակերպությունների՝ Վորլդ Վիժն Հայաստանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Հայկական Կարիտասի և Ինդիգո մանկական ակումբի աջակցության շնորհիվ:

Նախորդ տարվա TEDxKids@Yerevan միջոցառումը կրում էր «Մանկան երևակայություն» խորագիրը: TEDxKids@Yerevan բանախոսների ելույթները դիտելու համար այցելեք այստեղ.: Այս տարվա բոլոր ելույթները նույնպես կտեսագրվեն և ավելի ուշ կտեղադրվեն միջոցառման կայքում, ինչը կնպաստի հայ երեխաների բարձրաձայնած խնդիրների տարածմանը հանրության առավել լայն շրջանակներում:

xxx

TEDx-ի մասին, x = անկախ հիմունքներով կազմակերպված միջոցառում

TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: TEDx միջոցառումների ընթացքում կենդանի ելույթ ունեցող բանախոսների և TEDTalks տեսանյութերի ցուցադրման համադրումը ունկնդիրների միջև իմաստալից քննարկման և կապի առիթ է ստեղծում: TED կոնֆերանսներն ընդհանուր ուղություն են տրամադրում TEDx ծրագրին, սակայն վերջիններս անկախ հիմունքներով են կազմակերպվում, որը ենթակա է որոշակի կանոնակարգման:

TED-ի մասին

TED-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: Սկիզբ առնելով որպես քառօրյա ծրագիր Կալիֆորնիայում 25 տարի առաջ, TED-ն այժմ վերաճել է մի կառույցի, որն աջակցում է այն գաղափարներին, որոնք միտված են փոխելու աշխարհը տարբեր նախաձեռնությունների միջոցով: TED-ի ամենամյա  համագումարը հրավիրում է ողջ աշխարհի առաջատար մտածողներին ևիրականացնողներին` խոսելու 18 րոպե: Նրանց ելույթներն այնուհետև հասանելի են դառնում համացանցում` TED.com կայքում, անվճար հիմունքներով: TED բանախոսներ են եղել Բիլ Քլինթոնը, Ալ Գորը, Ջեյն Գուդոլը, ԷլիզաբեթԳիլբերթը, պրն. Ռիչարդ Բրենսոնը, Նանդան Նիլեկանին, Ֆիլիպ Սթարքը, Նգոզի Օկոնյո Իուեալան, Իզաբել Ալենդեն և Մեծ Բրիտանիայի վարչապետ  Գորդոն Բրաունը:

TED կոնֆերանսների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք http://www.ted.com կայքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս