Բաժիններ՝

«Արտահանումները խթանելու և ներդրումներ ներգրավելու համար պատրաստվում են բացել գրասենյակներ արտասահմանյան մի շարք քաղաքներում»

Նյու Յորքում հոկտեմբերին կայանալիք Հայաստանի խոշորագույն ներդրումային համաժողովի կայքը պատրաստ կլինի հուլիսի սկզբին: Այս մասին «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի ժամանակ Նյու Յորքի ներդրումային ֆորումի վերաբերյալ սեսիայի ընթացքում հայտարարեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչյանը: «Ֆորումն ունենալու է կայք, երևի հաջորդ երկուշաբթի օրվանից կգործարկի: Հիմնադրամի կայքը ևս էական է, աշխատանք ենք տանում դրա ուղղությամբ ևս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մկրտիչյանը: Նա հայտնեց նաև, որ մոտ ապագայում` հուլիսի վերջին, կգործարկի Հայաստանի զբոսաշրջության կայքը:

Կարեն Մկրտիչյանը, անդրադառնալով հիմնադրամի հիմնական գործառույթներին և առաջիկա ծրագրերին, նշեց, որ նոյեմբերին ներդրումային ֆորում են նախատեսում անցկացել Փարիզում` «Business France»-ի աջակցությամբ: «Հաջորդ տարվա կեսերին նախատեսում ենք համաժողով Լոս Անջելեսում` թիրախավորելով հայկական սփյուռքը: Այնտեղ ներդրողների մեծ ներուժ կա, ովքեր վստահության պակաս ունեն: Նրանք սպասում են այստեղից համագործակցության, վստահության ներշնչման»,-ասաց Մկրտիչյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ արտահանումները խթանելու և ներդրումներ ներգրավելու համար պատրաստվում են բացել գրասենյակներ արտասահմանյան մի շարք քաղաքներում: «Առաջին գրասենյակը բացելու ենք Լոս Անջելեսում, որ արտահանողներին աջակցություն ցուցաբերենք ու ներդրողներ ներգրավենք Հայաստան»,-հավելեց Կարեն Մկրտիչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930