
Solar Impulse 2-ը Նյու Յորքից շարունակել է շուրջերկրյա ճանապարհորդությունը

Արեւամարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը, որը շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում, մեկնել է Նյու Յորքից եւ ուղղություն վերցրել դեպի իսպանական Սեւիլիա: Այս մասին հայտնում է Twitter-ում նախագծի պաշտոնական միկրոբլոգը:
«Օդաչու Բերտրան Պիկարը թռել է Նյու Յորքից, որպեսզի փորձի կտրել-անցնել Ատլանատյան օվկիանոսը եւ ապացուցի, որ նախագիծը միտված է Էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների տարածմանը:
Solar Impulse 2 ինքնաթիռը, որը թռիչքի համար օգտագործում է միայն արեւի էներգիա, շուրջերկրյա ճանապարհորդությունն սկսել է 2015 թվականի մարտի 9-ին Աբու Դաբիում: Այն արդեն այցելել է Օման (Մասքաթ), Հնդկաստան (Վարանասի), Մյանմա (Մանդալայ), Չինաստան (Չունցին եւ Նանկին) եւ Ճապոնիա (Նագոյա), իսկ հուլիսի սկզբին ինքնաթիռը ժամանել է Հավայան կղզիներ՝ սահմանելով օդում ամենաերկարատեւ անկանգ մնալու ռեկորդ՝ անընդհատ թռչելով ավելի քան 120 ժամ:
Solar Impulse 2-ը հասարակայնությանը ներկայացվել է 2014 թվականի ապրիլին եւ հաջողությամբ փորձարկվել է հունիսին: Օդանավի քաշը կազմում է 2,3 տոննա, միաթեւի բացվածքը 72 մետր է, դրա վրա տեղակայված են 17,2 հազար արեւամարտկոցներ, որոնք Էներգիա են արտադրում թռչող ապարատի էլեկտրաշարժիչներին մատակարարելու համար: Ինքնաթիռի առավելագույն արագությունը հավասար է ժամում 140 կիլոմետրի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: