Ինչպես չդառնալ զոմբի՝ ըստ Սամվել Մարտիրոսյանի
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ թվով 8-րդ BarCamp (չ)կոնֆերանսը: BarCamp-ի ընթացքում տեղի ունեցած ցուցադրություններից հատկապես աչքի ընկավ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի պատրաստած՝ «Ինչպես չդառնալ զոմբի» ելույթը:
Սամվել Մարտիրոսյանը խոսեց այն մասին, թե ինչ են մարդիկ հասկանում՝ «զոմբի» ասելով, ինչպես նաև՝ պատմեց զոմբի հասկացության զարգացման և ժամանակի ընթացքում կրած փոփոխությունների մասին:
Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ այսօր մարդկանց զոմբիացնում է հիմնականում մեդիան. սկզբում՝ թերթերը, հետո՝ ռադիոն, հետո՝ հեռուստատեսությունը, այժմ էլ՝ համացանցը:
«Բոլորս իրար գլուխ ենք «արդուկում»: Հիմա ամեն մեկն ունի անձնական տպարան, ամեն մեկն ունի իր եկեղեցին և ամեն կիրակի հրավիրում է այնտեղ աղոթելու: Ամեն մեկն ունի հնարավորություն մյուսի գլուխն արդուկելու»:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ մեր ժամանակաշրջանում, որպեսզի մարդ չխելագարվի և չդառնա զոմբի, պետք է կարողանա տեղեկատվական հոսքերի հետ ինքնուրույն աշխատել և զբաղվել յոգայով: Եթե գտնվում ենք պասիվ վիճակում, սկսում ենք թունավորվել, և այլ տարբերակ չկա:
Առաջարկում ենք ծանոթանալ ողջ ցուցադրությանը ստորև՝
Սիրարփի Աղաբաբյան