Բաժիններ՝

Հայտնի է քարի նման սմարտֆոնի արժեքը

Դեռ նախորդ տարվա սկզբում բոլորը խոսում էին անսովոր կառուցվածքով Monohm Runcible կլոր էկրանով սմարտֆոնի մասին: Սմարտֆոնի նկարներից բացի, այս նախագծի մասին ոչ մի բան հայտնի չէր: Մեկ տարի անց սմարտֆոնի հեղինակները մի փոքր բացում են փակագծերը:

Սմարտֆոնի հեղինակները հայտնել են, որ նախագծի համար անհրաժեշտ 250.000 դոլարից հավաքվել է ընդամենը 31.000 դոլարը:

Արդեն իսկ ընդունվում են սմարտֆոնի առաջին պատվերները:

Հեռախոսների համար սահմանվել են հետևյալ գները՝ բազային տարբերակը կարժենա 400 դոլար, իսկ պրեմիում տարբերակը՝ 500 դոլար: Բազային տարբերակի պատյանը պատրաստված է պլաստիկից, իսկ պրեմիում տարբերակինը՝ վերամշակված փայտից:

Եթե նախկինում հեռախոսն աշխատում էր Firebox օպերացիոն համակարգով, ապա հիմա ընտրվել է BuniOS-ը: Վերջինս ստեղծված է Android Open Source Project-ի հիման վրա:

Սարքի պարամետրերն են՝ 2.5 դյույմ անկյունագծով էկրան, SoC Snapdragon 410 պրոցեսոր, 1 GB օպերատիվ և 8 Gb ներքին հիշողություն: Սմարտֆոնի տեսախցիկն ունի 7 MP հզորություն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս