Բաժիններ՝

«Ինչպես չդառնալ զոմբի և չմանիպուլացվել». barcamp

Երևանում շուրջ 3 000 մարդ գրանցվել ու մասնակցում է տարվա գլխավոր կոնֆերանսին` 8-րդ բարքեմփին: Տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտին առնչվող 100-ից ավելի ելույթներ ու վարպետության դասեր են նախատեսված երկօրյա միջոցառման ժամանակ: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց բարքեմփի համակազմակերպիչ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, բոլոր մասնակիցներն էլ կգտնեն իրենց հետաքրքրող «դասախոսությունները»:

Սամվել Մարտիրոսյանն ինքը հանդես կգա «Ինչպես չդառնալ զոմբի» ելույթով:

Տեղեկատվական հասարակությունը, մարդու դերը դրանում, ընկճվածությունը, հնարավոր զարգացումները. սրանց շուրջ է լինելու նրա ելույթը: «Իրականում մենք հիմա քաղաքակրթական նոր փուլ ենք մտնում, երբ տեղեկատվության դերը գնալով աճում է ու միջին հայ օգտատերը տեղեկատվական հոսքերի տակ է գտնվում ու չի հասցնում այդ ամենը մա րսել: Շատ հաճախ մարկետինգային, քաղաքական մանիպուլյացիաների զոհ է դառնում»,-նշեց Մարտիրոսյանը` հավելելով, որ կփորձի որոշակի լուծումներ առաջարկել նշյալ խնդիրներին:

Անդրադառնալով բարքեմփի մասնակցության ցուցանիշներին, նա նշեց, որ տարեց տարի հետաքրքրությունը մեծանում է: Եթե անցյալ տարի 2 000 անփ էլեկտրոնային տարբերակով գրանցվել ու 2500-ը մասնակցել են, ապա այսօր արդեն 3000 մարդ գրանցվել է օնլայն, հնարավոր է ավելի շատերը մասնակցեն:

Կարդացեք նաև

Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ` մարդիկ սիրում են բարքեմփը, որովհետև այն ազատ ձևաչափ ունի և արտահայտվելու հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին: «Այս տարի չափից շատ մարդկանց ենք հրավիրել ելույթ ունենալու: Այնքան շատ են, որ դժվարանում եմ ասել` ինչ հետաքրքիր ելույթներ են լինելու: Կան հյուրեր Վրաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Ով ինչ ման է գալիս, մի բան կգտնի անպայման»,- հավելեց նա:

Միջոցառման հովանավոր «Յուքոմ» ընկերության արտաքին կապերի գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանն էլ ուրախալի համարեց մասնակցության նմանատիպ մակարդակը: «Շատ հետաքրքիր ու իր ֆորմատով տարբերվող միջոցառում է»,- նշեց նա:

Անդրադառնալով դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ հիմնադրելու ծրագրին, որի մեջ «Յուքոմ»-ը լայնածավալ ներդրումներ է կատարում` Ալեքսանդր Եսայանը հույս հայտնեց, որ դա կնպաստի, որպեսզի հաջորդ տարիներին բարքեմփին մեծ մասնակցություն ունենան մարզերի դպրոցականներն ու երիտասարդները:

«Մենք հիմնականում փորձում ենք հեռավոր գյուղերում ու շրջաններում տեղակայել ինժեներական լաբորատորիաները: Համոզված ենք, որ այն հնարավորություն կստեղծի գյուղերի երեխաների համար մասնակցություն ունենալ բարքեմփին ևս»,- ասաց Եսայանը:

«Փաստ է, որ ՏՏ-ն զարգանում է մեր երկրում, համոզված ենք, որ դրա զարգացումը շատ կարևոր է այլ ճյուղերի և հատկապես մեր երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից»,- հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս