Gartner խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է 2022թ. լավագույն տեխնոլոգիաներն ու ռազմավարությունները, որոնք զգալի ազդեցություն կունենան բիզնես միջավայրի վրա առաջիկա 5-10 տարիների ընթացքում:
Մարկ Ցուկերբերգը Meta նոր ապրանքանիշի շնորհանդեսի ժամանակ ցուցադրել է հետաքրքիր գաղափար՝ Codec avatars, գրում է The Verge-ը։
Թեև կիբեռհանցագործները գնալով ավելի շատ նախընտրում են գրոհել խոշոր ընկերությունները, անհատ օգտատերերի վրա զանգվածային գրոհները դեռևս մնում են նրանց զինանոցում։ Անհատ օգտատերերի վրա գրոհների սաստկացմանը նպաստում է նաև համավարակի պայմաններում հեռավար աշխատանքի տարածումը, քանի որ աշխատակցի տան չպաշտպանված սարք ներթափանցելու դեպքում ցանցահենները շատ հաճախ կարողանում են դրա միջոցով թափանցել արդեն ընկերության կորպորատիվ ցանց։
Հայաստանի տարբեր մարզերից 4 պատանիներ հավաքվել են ընդհանուր գաղափարի շուրջ և ստեղծել կայք, որը օգնելու է բոլորին լինել մեդիագրագետ և պաշտպանել անձնական տվյլաները համացանցում։ Կայքը հիմնադրել են 4 պատանիներ, ովքեր նպատակ ունեն Հայաստանում կրթել մեդիագրարգետ հասարկություն։ Այս փոքրիկ քայլով նրանք օգնում են մարդկանց, լինել տեղեկացված, և պաշտպանված։
Facebook-ը ներկայացրել է ներդրողներին 2021 թվականի երրորդ եռամսյակի զեկույցը և կիսվել ապագայի իր ծրագրերով։ Մամուլի հաղորդագրության համաձայն՝ չորրորդ եռամսյակում ընկերությունը ներդնում է ֆինանսական հաշվետվությունների իր սեգմենտի նոր կառուցվածք՝ Facebook Reality Labs:
Service Titan ընկերության հիմնադիրներից Արա Մահդեսյանը և Sada ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ինչպես գրում է Washington Post-ը՝ հղում անելով ընկերության փաստաթղթերի արտահոսքին, Facebook-ն օգտագործել է օգտատերերի բացասական էմոջի-արձագանքները՝ նորությունների հոսքերում որոշակի գրառումներ գովազդելու համար:
Մեդիա ոլորտի նոր իրավական սահմանափակումներն ու դրանց հետևանքները․ քննարկում․ ՈՒՂԻՂ։
Հայտնի ինսայդեր Ice Universe-ը հետաքրքիր տեղեկատվություն է հրապարակել Galaxy S22-ի և Galaxy S22+-ի դիզայնի մասին։
Facebook-ի երկու նախկին աշխատակիցներ, որոնք ներգրավված են Մարկ Ցուկերբերգի և նրա կնոջ՝ Պրիսցիլա Չանի ընտանեկան գործերում, դատի են տվել զույգին աշխատանքային իրավունքների խախտման և անգործության համար՝ ի պատասխան նրանց ռասայական և գենդերային կողմնորոշման հետ կապված սեռական ոտնձգությունների և կոլեկտիվ նվաստացման բողոքների:
Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ Facebook-ը հանրությանը ոչ ճշգրիտ տվյալներ էր տալիս պատվաստանյութերի ապատեղեկատվության դեմն առնելու իր աշխատանքի մասին: Ընկերությունը հայտնում է համաշխարհային հաջողությունների մասին, մինչդեռ ներքին նամակագրությունը ցույց է տալիս, որ այն գաղափար չունի խնդրի մասշտաբի մասին և չի կարողանում հաղթահարել ապակողմնորոշիչ բովանդակության հեռացումը:
Խոսքը iPhone SE շարքի մասին է, որի նոր մոդելը կհայտնվի 2022 թվականին։
Ժամանակի ընթացքում այն կկարողանա ամբողջությամբ փոխարինել Միջազգային տիեզերական կայանը:
Թվային աշխարհում սպառնալիքներից պաշտպանության ոլորտն արդեն պետք է ապավինի ոչ թե կիբեռանվտանգության, այլ կիբեռիմունիտետի գաղափարին՝ արտադրական (գործառնական) համակարգերի հիմքում դնելով այնպիսի ենթակառուցվածք, որի սարքերը, ծրագրաշարը և ներքին ու արտաքին հաղորդակցության ուղիները պաշտպանված են լռելյայն, ի սկզբանե։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշեց Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
«Կասպերսկի» ընկերության փորձագետները խորհուրդ են տալիս օգտատերերին շտապ թարմացնել Windows-ը՝ չորս վտանգավոր խոցելիություն փակելու համար։ Նրանք տեղեկացնում են, որ Microsoft Windows-ի վերջին թարմացմամբ փակվել է ընդհանուր առմամբ միանգամից 71 խոցելիություն։
Երկար սպասված iPhone 13-ը Apple- ից, Xiaomi 11T Pro առաջատար ֆլագմենը, ինչպես նաև նոր սմարթֆոն Samsung-ից:
Ամերիկյան Tesla Inc. ավտոմոբիլներ արտադրողը երրորդ եռամսյակում ռեկորդային զուտ շահույթ եւ հասույթ է ստացել։
Pixel 6-ի և Pixel 6 Pro-ի մեկնարկի ժամանակ Google-ը թողարկել է Android 12-ի վերջնական տարբերակը: Թարմացումների առաջին ալիքը ներառում է Pixel 3-ը և ավելի նոր սմարթֆոններ. Ներառյալ՝ Pixel 3A, Pixel 4, Pixel 4A, Pixel 4A 5G, Pixel 5 և Pixel 5A:
Instagram-ը հայտարարել է մի շարք նոր հնարավորությունների մասին, որոնք լինելու են ինչպես Feed-ում, այնպես էլ Reels-ում: Փոփոխություններն անդրադարձել են նաև համակարգչից տեղադրման վրա: Հրապարակումներն արդեն կարող են կատարվել նաև համակարգչից: Առանձնահատկությունը, որը փորձարկվել է այս ամառ, կգործարկվի հինգշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, հաղորդում է TechCrunch-ը:
Մարկ Ցուկերբերգը ցանկանում է հայտնի դառնալ մետատիեզերքի ստեղծմամբ, գրում է The Verge-ը:
Հայաստանում 2021-ի ապրիլ-հունիսին օգտատերերի համակարգիչների 24,89%–ը բախվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 8,93%, իսկ Ադրբեջանում՝ 29,56%:
Ամռան սկզբից Հայաստանում Viber-ի կողմից օգտատերերի բողոքների հիման վրա արգելափակվել է խարդախության նշաններ ունեցող շուրջ հարյուրավոր հաշիվներ: Հանցագործները հաճախ օգտագործում են հանրաճանաչ մեսենջերները՝ բանկերի հաճախորդների հետ կապ հաստատելու համար: Viber-ը նախազգուշացնում է ռիսկերի մասին և հիշեցնում՝ ինչպես պաշտպանվել, եթե խաբեբաները կապվում են ձեզ մեսենջերով:
Սիլիկոնյան հովտի մեծահարուստների շրջանում նոր միտում է ծերացման դեմ պայքարող ստարտափներում ներդրումներ կատարելը: Ներկայացնենք մի քանի ընկերությունների օրինակներ։
Համակարգին տրվել է Snow Cone անունը՝ մանրացված սառույցով աղանդերի տեսակ, որոնք սովորաբար մատուցվում են թղթե կոների մեջ:
Օրերս Facebook-ի բոլոր ծառայությունները մի քանի ժամով չէին գործում, ինչը լուրջ իրարանցում էր առաջացրել ամբողջ աշխարհում։ Մարկ Ցուկերբերգը, ով այս խափանման պատճառով կորցրեց մոտ 6,6 միլիարդ դոլար, ներողություն խնդրեց համակարգի ամենախոշոր խափանման համար։ Սակայն սա գործարարի միակ ձախողումը չէր վերջին տարիներին։
Ցանցահենների ֆոռումներից մեկի օգտատերը վաճառքի է հանել Facebook սոցցանցի ավելի քան 1,5 մլրդ օգտատիրոջ անձնական տվյալներ: Այս մասին հայտնում է Privacy Affairs պորտալը:
Սոցիալական ցանցի և Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը նախատեսում է տարբեր ուղղություններ զարգացնել առաջիկա տարիներին։
Հայաստանում 2021-ի երկրորդ եռամսյակում համացանցի միջոցով գրոհների են բախվել օգտատերերի 12,95%-ը. այդ ցուցանիշով երկիրը 17-րդ տեղն է զբաղեցրել այն երկրների քսանյակում, որոնց օգտատերերն ամենից հաճախ են բախվել վեբ-գրոհների: Վրաստանում նույն ժամանակահատվածում նման գրոհների է ենթարկվել օգտատերերի 4,45%-ը։ Ադրբեջանում էլ համացանցի միջոցով գրոհներ են գրանցվել օգտատերերի 11,14%-ի սարքերում։
Կարճ տեսանյութերի սոցիալական ցանց TikTok-ը գերազանցել է ամսական 1 միլիարդ ակտիվ օգտագործողների թիվը: Երկուշաբթի օրն ընկերությունը հայտարարեց այս հաջողության մասին: