Իլոն Մասքը որոշել է չմտնել Twitter-ի տնօրենների խորհրդի կազմ
Ամերիկացի ձեռնարկատեր եւ SpaceX ու Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը որոշել է չմտնել Twitter-ի տնօրենների խորհրդի կազմ: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար Փարագ Ագրավալը:
Ավելի վաղ Twitter-ի ղեկավարը հայտարարել էր, որ ընկերությունը Մասքին տնօրենների խորհրդի անդամ կնշանակի այն բանից հետո, երբ նա ձեռք կբերի բաժնետոմսերի 9,2 տոկոսը: «Իլոնը որոշել է չմիանալ մեր խորհրդին (տնօրենների)»,-Ագրավալը գրել է Twitter-ում:
Ընկերության ղեկավարի խոսքով՝ ասերիկացի գործարարը պետք է պաշտոնապես տնօրենների խորհրդի անդամ դառնար ապրիլի 9-ին. սակայն այդ օրն առավոտյան Մասքը հայտնել է, որ չի մտնելու դրա կազմի մեջ:
«Ես կարծում եմ, որ դա ավելորդ է: Մենք միշտ գնահատել ու գնահատելու են բաժնետետերի ավանդը մեր ընկերության մեջ՝ անկախ այն բանից, թե նրանք տնօրենների խորհրդի անդամ են, թե՝ ոչ»,-նշել է Ագրավալը:
Twitter Inc. ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին: Ընկերության հիմնական արտադրանքը սոցիալական ցանցն է՝ համառոտ հաղորդագրությունների փոխանակման համար: Կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: