
Իլոն Մասքն առաջին անգամ գլխավորել է մոլորակի ամենահարուստ մարդկաց վարկանիշն ըստ Forbes-ի վարկածի

Ամերիկացի ձեռնարկիչ Իլոն Մասքը, որը գլխավորում է Tesla եւ SpaceX ընկերությունները, առաջին անգամ գլխավորել է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշն ըստ Forbes հանդեսի: Ապրիլի 5-ին համապատասխան տեղեկատվությունը բերված է հրատարակության կայքում։
Հանդեսի տվյաներով՝ այս պահին Մասքի կարողությունը գնահատվում է 219 միլիարդ դոլար: Վարկանիշի առաջատարների եռյակ են մտել նաեւ Amazon ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը մինչեւ 2022 թվականը գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը չորս տարվա ընթացքում անընդմեջ, եւ Բեռնար Առնոն՝ LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահը: Նրանց կարողությունները հետազոտության հեղինակները գնահատել են համապատասխանաբար 171 միլիարդ դոլար եւ 158 միլիարդ դոլար: Առաջատարների հնգյակը եզրափակում են Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյտսը (129 միլիադ դոլար) եւ Berkshire Hathaway հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆետը (118 միլիարդ դոլար):
Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց 34-րդ ամենամյա վարկանիշի համաձայն՝ միլիարդատերերի միագումար կարողությունը մեկ տարում կրճատվել է 400 միլիարդ դոլարով՝ մինչեւ 12,7 տրիլիոն դոլար, իսկ նրանց թիվը նվազել է 87-ով՝ մինչեւ 2 668, հաղորդել է ՏԱՍՍ-ը: