Twitter-ը հաստատել է, որ սոցիալական ցանցի ավելի քան 5,4 միլիոն օգտատերերի արտահոսք է արել իրենց հաշվի տվյալները։ Ընկերությունը սկսեց ծանուցումներ ուղարկել տուժած օգտատերերին այն մասին, որ նրանց տվյալները, ներառյալ՝ Twitter ID-ն, անունը, ազգանունը կամ կազմակերպության անունը, հեռախոսահամարը և էլփոստի հասցեն, հրապարակային են դարձել:
Օգոստոսի 10-ին Samsung-ը կանցկացնի Samsung Unpacked 2022-ի ամենախոշոր շնորհանդեսներից մեկը։ Միջոցառմանը, որի մասին հայտարարվել է հանելուկի օգնությամբ, կցուցադրեն նոր սերնդի ճկուն կաղապարով և շրջվող սմարթֆոններ։ Կներկայացվեն նաև խելացի ժամացույցների, ականջակալների և աքսեսուարների երկու մոդել։
2022 թվականի օգոստոսի 6-ին Մասկը հայտարարեց, որ համաձայն է գնել Twitter-ը սկզբնական առաջարկով, սակայն սոցիալական ցանցը պետք է կատարի իր պայմանները՝ բոտերի համար հաշիվների պատահական նմուշ ստուգելու համար:
Դրանք նախատեսվում է օգտագործել վիրտուալ իրականության ականջակալներում։ Այս մկաններով դուք կզգաք թվային առարկաներ, ձեր աչքերը կկենտրոնացնեք ճիշտ առարկաների վրա:
Այս գաջեթը նաև կկարողանա որոշել օգտատիրոջ հոգնածությունը։
Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան հաջող կարիերա կառուցի, ապա կարևոր է կանխատեսել նոր միտումները և ընտրել մասնագիտություններ, որոնք ապագայում պահանջված կլինեն:
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ կարող է վերաթարմացնել «Թվիթեր»-ը գնելու գործարքը, եթե ընկերությունը կարողանա ապացուցել սոցցանցի օգտահաշիվների իսկությունը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի էջում:
2022 թվականի մայիսի վերջին Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ G7 երկրների էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարները պայմանավորվել են նավթի և գազի նախագծերից ստացված միջոցները վերաբաշխել «կանաչ» էներգիայի: Խոսքը տարեկան մոտ 33 մլրդ գումարի մասին է։
Կորեայի Հանրապետության ցամաքային տարածքների, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում երկրում քաղաքային աէրոմոբիլության (Urban air mobility) ոլորտի զարգացման ուղղությամբ։
200 մեգապիքսել տեսախցիկ, մեծ 5000 մԱ/ժ մարտկոց, և սա այն ամենը չէ, ինչով կարող է պարծենալ պրեմիում ֆլագմենը:
2022-ի ապրիլ-հունիսին մի քանի անգամ թարմացվել է DDoS-գրոհների առավելագույն տևողության ռեկորդը։ Այդ մասին տեղեկացնում է «Կասպերսկի» ընկերությունը, որի տվյալներով՝ երկրորդ եռամսյակում աճել է DDoS-գրոհների միջին տևողությունը. ապրիլին այն կազմել է 40 ժամ, մայիսին՝ 57, և միայն հունիսին այդ ցուցանիշն անկում է ապրել: Ամենաերկար DDoS-գրոհը սկսվել է մայիսին և շարունակվել գրեթե 29 օր:
Ֆեյսբուքում գովազդվում են Անդրոիդ հեռախոսների համար նախատեսված ծրագրեր, որոնք, իբր թե, մաքրում են հեռախոսի աղբը կամ բարելավում աշխատանքն ու ավելացնում արագագործությունը, սակայն իրականում օգտագործում են հեռախոսը գովազդ ցուցադրելու համար։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Թուրքիայում դրա մեկ քառորդը՝ 333 մլն դոլարը, բաժին է ընկել խաղերի ոլորտին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օրգանական արտադրանքի ամերիկյան արտադրողները սկսել են արտադրել արտասովոր մեկանգամյա օգտագործման բաժակներ, ձողեր և գդալներ։ Դրանք վերամշակում չեն պահանջում, իսկ օգտագործելուց հետո կարելի է ուտել։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է սեպտեմբերի 18-22-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովի» (73rd International Astronautical Congress) մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին:
Չինական Cailian լրատվական գործակալության փոխանցմամբ՝ TikTok-ը վերակազմավորում է իր միջազգային գործունեությունը։ Սոցցանցը նախատեսում է կենտրոնանալ ասիական շուկաների վրա և նվազեցնել գործունեությունն այլ երկրներում։
Նա միգուցե կատակել է, բայց կատակն արդեն իսկ բարձրացրել է մի քանի ընկերությունների բաժնետոմսերի գները։
Instagram-ը հայտարարել է ծառայության մի քանի կարևոր փոփոխությունների մասին։ Նախ՝ 15 րոպեից պակաս տևողությամբ նոր տեսանյութերը կտեղադրվեն՝ որպես Reels: Նախկինում տեղադրված տեսանյութերը կմնան սովորական գրառումների տեսքով:
Էնդրյու Թագգարտի և Ալեքս Փոլի դուետը, ով ունկնդրին ավելի հայտնի է՝ որպես The Chainsmokers, 2024 թվականին կթռչի World View տիեզերական պարկուճով, որտեղ հանդես կգա փոքրիկ համերգով։ Այդ մասին գրում է Associated Press-ը։
Ինչպես պարզաբանում են ընկերության փորձագետները, հաճախ Microsoft Office փաթեթի օգտատերերին անհրաժեշտ է ավտոմատացնել ինչ-որ գործընթացներ։ Դրա համար նախատեսված է գործողությունների որոշակի ալգորիթմ ծրագրավորելու հնարավորություն՝ ստեղծելով նույն մակրոսը։ «Ընկերությունների շատ աշխատակիցներ նույնիսկ չեն էլ կասկածում մակրոսների գոյության մասին։ Իսկ հանցագործները, ընդհակառակը, կարողանում են մակրոսների օգնությամբ ստեղծել ոչ թե անվնաս ալգորիթմներ, որոնք ավտոմատացնում են առօրեական գործողությունները, այլ վնասաբեր հրամաններ։
2022 թվականի լավագույն սմարթֆոնների ցանկը ներառում է 2021 և 2022 թվականների լավագույն մոդելները Հայաստանում ամենահայտնի ապրանքանիշերից: Սրանք գնային միջին սեգմենտի սմարթֆոններ և ֆլագմենային գաջեթներ են՝ ծախսերի և արդյունավետության լավագույն հարաբերակցությամբ:
Մայիսին Twitter-ի իրավաբանները Մասկին մեղադրեցին NDA-ն խախտելու մեջ՝ բացահայտելով 100 պատահական թվիթերյան հաշիվների ընտրանքային չափի պարամետրը, երբ ստուգում էին բոտերի առկայությունը:
Ընկերությունների համար շահավետ է գայթակղել գնորդներին հաճելի թվերով։ Բայց եթե իսկապես բարձրորակ լուսանկարներ անող սմարթֆոնի կարիք ունեք, ուշադրություն դարձրեք ոչ թե թվին, այլ պիքսելների չափին, սենսորի չափին, ոսպնյակներին և տեղադրված ծրագրերին։
Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին հայտարարել է սոցցանցում վճարովի բաժանորդագրությունների հնարավորության ավելացման մասին։ Ինչպես գրում է Tech Crunch պորտալը, բաժանորդագրման ամսական արժեքը կարող է տատանվել 1-100 դոլարի սահմաններում։
Առայժմ Xiaomi Qin F22 Pro սարքի (որոշ աղբյուրների համաձայն՝ Duoqin F22 Pro) հայտարարության ճշգրիտ ամսաթիվ չկա, սակայն նոր արտադրանքը պետք է շուտով ներկայացվի։
Այն կարող եք տեղադրել iPhone 8-ի և ավելի նոր սմարթֆոնների վրա:
Nokia 5710 XpressAudio-ն թոշակի անցած երաժշտասերների համար նախատեսված սարք է:
Ջոնի Այվը դադարեցնում է համագործակցությունն Apple-ի հետ: Նա ընկերությունից հեռացել է 2019 թվականին։ Դրանից հետո Այվը հիմնեց իր սեփական LoveFrom-ով և պայմանագիր կնքեց Apple-ի հետ, որով նա խորհուրդներ էր տալիս ներքին դիզայներներին։
2022 թվականի հուլիսի 12-ին Twitter-ի ղեկավարությունը հայտարարեց Իլոն Մասկի դեմ Դելավերի վարչակազմի դատարան դիմում ներկայացնելու մասին։ Հայցը ներկայացնելու հիմնական պատճառը Մասկին պարտադրելու անհրաժեշտությունն է կատարել իր օրինական պարտավորությունները և ստիպել նրան ավարտին հասցնել միաձուլման գործողությունը մի քանի պայմանների կատարման դեպքում։
Տեխնիկական և ժամանակային խնդիրների պատճառով այս տարի ևս Sevan Startup Summit-ը չի անցկացվի: Այս մասին հայտարարել է Startup Armenia հիմնադրամը։