168TV-ի՝ Սաթիկի Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն է:
ՍԴ-ն աշխատում է բնականոն հունով, իրականացնում է իր՝ Սահմանադրությամբ և «ՍԴ մասին» սահմանադրական օրենքով սահմանված լիազորությունները, և ՍԴ-ում գոնե ինձ հայտնի չէ ճամպրուկային տրամադրություն ունեցող դատավոր այս պահի դրությամբ: Ես կարող եմ, իհարկե, ասել իմ մոտեցումն այս հարցի վերաբերյալ, որն արդեն հրապարակայնորեն հնչեցրել եմ, որ ես չեմ օգտվելու այդ հնարավորությունից, ես շարունակելու եմ ՍԴ դատավորի կոչմանը հավատարիմ՝ իրականացնել իմ առաքելությունը, ինչը ես երդվել եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անկախ և անաչառ: Եվ ես իրականացնելու եմ իմ սահմանադրական իրավունքներն ու գործառույթները:
Այսօր «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին է՝ Լևոն Քոչարյանը։
Սաթիկի Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը Դավիթ Շահնազարյան է:
168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է:
168TV-ում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի այսօրվա հյուրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն է:
2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունն իշխանազավթում էր ռևանշիստների կողմից: Ռևանշիստներ ես անվանում եմ նրանց, ովքեր տերպետրոսյանական թևի կամ Ղարաբաղյան հարցում փուլային տարբերակի կողմնակիցներ են, և 1998թ.-ին Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակը, պլյուս՝ ՀՅԴ, փաթեթային լուծման կողմնակիցները հաղթեցին քաղաքական պայքարում: Նրանք հեռացան: Առաջին փուլը տեղի ունեցավ 2008-ին, երբ ռևանշիստները Լևոն Տեր-Պետրոսյանի դեմքով փորձեցին վերադառնալ իշխանության. դա չստացվեց կամ մասնակիորեն ստացվեց՝ թուլացնելով Հայաստանի իշխանության և պետականության դիրքերը, և վերջնական փուլը տեղի ունեցավ 2018թ. ապրիլին: Սա իմ մեկնաբանությունն է:
Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն այս շաբաթ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ նախագահ Արփինե Հովաննիսյանն է:
Ես իմ ողջ գիտակից կյանքում ծառայել եմ հայրենիքիս: Ծառայել եմ որպես ԱԱԾ սպա, և ես այլ կերպ ուղղակի ապրել չեմ կարող: Ես պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին: Եվ այդ ծառայությունը թե ո՞նց կարտահայտվի, ժամանակը ցույց կտա: Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա գործունեության վերաբերյալ Ձեր հարցին, ես ազատ մարդ եմ, կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ, թե հասարակական գործունեությամբ, դա ես կորոշեմ:
«Հայաստանում հասունանում է իսկական հեղափոխությունը՝ իմաստների հեղափոխությունը». Սպարտակ Սեյրանյան
«Մեզ մոտ չկա մշակույթի ոլորտի ռեֆորմիստը, կրթության ոլորտի, տնտեսության ռեֆորմիստը: Չի լինում ոլորտի ռեֆորմ՝ առանց ռեֆորմիստի: Դրա համար է երկիրն այսօր թվում անօրակարգ»,- 168 TV-ում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ հայտարարեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը:
«Այդ աստիճանի մանիպուլյատոր, սուտ խոստումներ տվող, այդ աստիճանի խարիզմատիկ, այդ աստիճանի բոլոր տեսակի գրված և չգրված օրենքները ոտնատակ տվող մենք չէինք ունեցել մինչ այդ: Բայց Փաշինյանի անձն ընդամենը տորթի վրայի «կլուբնիկն» էր, որ ավարտուն տեսքի բերեց իշխանափոխության գործընթացները: Իրականում կային և՛ արտաքին, և՛ ներքին նախադրյալներ, խնդիրներ, զարգացումներ, այդ թվում նաև՝ մեր մեղքերը մեր գործունեության ընթացքում, որոնք որ ստեղծեցին այդ ֆոնը»,- պատասխանելով իշխանափոխության պատճառների մասին Սաթիկ Սեյրանյանի հարցին՝ 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Այսօր 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն է:
«Հենց վիճակը վատանում է, հնարք է մոգոնում: Սրան կբռնենք, նրան կբռնենք: Բոլորին ջարդել, սպանել, կալանել: Հետո ինքն էլ ժողովրդին սովորեցնում է ծուլության: Հա, կարող է ինքը պետությունից էֆեկտիվ աշխատատեղ պահանջել, բայց ժողովուրդը չի աշխատում»,- նկատեց Հրանտ Բագրատյանը: