Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը՝ կա՛ նաև եվրոպական փաստաթուղթ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:

Հարցազրույցում նա կարևոր բացահայտումներ է արել:

  • Այս իշխանությունները փաստացի ներել են 5000 զոհերի պատճառ հանդիսացող Ալիևին և Էրդողանին, մոռացել են Հայոց ցեղասպանության մասին…
  • 5000 զոհերին ուրացան, ծախեցին, 1.5 միլիոնին ուրացան, ծախեցին, 1 զոհին՝ Գուրգեն Մարգարյանին, չէի՞ն ուրանալու…
  • Ի՞նչ է նշանակում՝ հայ ռազմագերիներին վերադարձրեց Հունգարիան… սա աշխարհաքաղաքական թրաֆիքինգ է, և դրա մեղավորը Նիկոլն է:
  • Իրենք էդ տղերքին ինչո՞ւ են թողել Բաքվի բանտերում, տարել են՝ որպես «զալոգ», որպես պատա՞նդ են պահում, որ նրանց հաշվին Հայաստանի իշխանությունները, Նիկոլը աշխարհաքաղաքական ռևերանս են անում:
  • Դեռ ամիսներ առաջ ես գիտեի, որ Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարների միջև կոնսուլտացիաներ են տեղի ունենում:
  • 2012 թվականից հետո հունգարացիները մեզ քսմսվում էին, մեղքի բարդույթ ունեին: Մենք աշխատում էինք հունգարացիների հետ CEPA-ի վավերացման գործընթացի շրջանակներում, բայց երբեք արժանապատվություն չենք վաճառել. և ՀՀԿ-ի աշխատանքի շնորհիվ Հունգարիան վավերացրեց այն:
  • Հայությունը համակարգային խորը ճգնաժամի մեջ է, դրանից դուրս գալու համար անհրաժեշտ է բազմաթիվ խնդիրներ լուծել ՝ Արցախ, ցեղասպանություն, հավատք:
  • Ամենապասիոնար հայկական կառույցները եղել են Մերձավոր Արևելքում՝ Լիբանան, Սիրիա, և այսօր զգացվում է սփյուռքի թուլացումը:
  • ՀԱՊԿ-ն իր կազմով նույնն է մնացել, այդ ինչպե՞ս եղավ, որ 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո ընդունվեց պրոհայկական տեքստ, իսկ հիմա՝ ոչ, որովհետև այն ժամանակ Հայաստանը գործոն էր, իսկ հիմա՝ գործիք:
  • Այն, ինչ ասաց Նիկոլը ՀԱՊԿ գագաթնաժողովում փաստաթուղթը չստորագրելուց հետո, հերթական ինքնախոստովանական ցուցմունքն էր պետական դավաճանության մասին. եթե այդ փաստաթղթում եղել է ռազմատեխնիկական աջակցության մասին կետ, ապա ինչո՞ւ ենք հրաժարվել, մեզ առաջարկել են, և Նիկոլ Փաշինյանը պատրվակ է գտել դա չընդունելու: Վատ է, որ չկար քաղաքական գնահատական, բայց ռազմատեխնիկական օգնությունը հո կար…

  • Մեզ այսօր աշխարհում ներկայացնում է մի արարած, որի գոյությունը հայ ժողովրդի համար վարկաբեկիչ է:
  • Նիկոլ Փաշինյանը հերթական արկածախնդրությունն է անում աշխարհաքաղաքական խառնիճաղանջ իրավիճակում:
  • Պրահայի հայտարարության մեջ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բան կա՞ր, Լեռնային Ղարաբաղ ձևակերպում կա՞ր:
  • Ալմա Աթայի հռչակագիրը չի՛ կարող որպես հիմք ծառայել խաղաղության բանակցություններում:
  • Այս իշխանությունները ձեռքները լվացել են Լեռնային Ղարաբաղից:
  • Նիկոլ Փաշինյանին Արցախը պետք չէ, մեկումեջ այդ թեմայի մասին խոսում է, որ բթացնի հանրության զգոնությունը:
  • Սկանդալային բացահայտում եմ հիմա անում՝ կա նաև եվրոպական փաստաթուղթ՝ Խաղաղության պայմանագրի էլեմենտներով:

Այդ փաստաթղթում նշված է, որ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը պետք է սկսեն երկխոսությունը, որը չի հակասելու Ադրբեջանի Սահմանադրությանը և միջազգային գարանտիաներին, ըստ որի՝ Ադրբեջանը Արցախի մաս է. Արցախի և Ադրբեջանի երկխոսությունն էլ, ըստ էության, վերադասի և ստորադասի միջև երկխոսություն է լինելու… Այդ փաստաթղթում կան նաև այլ կետեր, օրինակ, որ ԵՄ-ն կոնսուլտացիաներ կանի ազգային փոքրամասնությունների հետ…

Կարդացեք նաև

  • Իրենք երկու բան են ուզում՝ դելիմիտացիա և դեմարկացիա, թեկուզ Ադրբեջանի պայմաններով, բայց վերջնական, և Արցախ-Ադրբեջան երկխոսության մեկնարկ, բայց Ադրբեջանը դրան էլ համաձայն չէ:
  • Ակնհայտ է, որ խաղաղության երեք տարբերակներից ռուսական տարբերակի շուրջ աշխատանք չի տարվում, Նիկոլ Փաշինյանն աշխատում է ադրբեջանական տարբերակի վրա՝ որպես սրբագրիչ, բառեր է ուղղում, աշխատում է այնպիսի ձևակերպումներ տալ, որ միանգամից չհասկանան, թե իրականում ինչ կա ենթատեքստում, որ կարողանա կրուտիտ անել:

  • Դեռ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասում էր՝ կարգավիճակ և անվտանգություն, մինչդեռ դրանք ածանցյալ են կարևոր սկզբունքներին՝ ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում: Այս իշխանությունները ծախել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
  • 2022 թվականի փետրվարի 24-ին սկսած ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանը հասկացել է, որ Արևմուտքն ամեն ինչ անում է՝ իրեն դուրս շպրտել տարածաշրջանից, Ռուսաստանն էլ ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա: Դա մեզ ձեռնտու է, որովհետև, եթե Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից, Արևմուտքը չի գալու, Թուրքիա՛ն է գալու: Այս տարածաշրջանում երկու պրոյեկտ կա՝ ռուսական կամ թուրքական:
  • Ալիևն էլ այն գործիչներից մեկն է, որը սպասում է Ռուսաստանի պարտությանն Ուկրաինայում:
  • Նիկոլը, Ալիևը, Էրդողանը և Արևմուտքը սպասում են տարածաշրջանում Ռուսաստանի թուլացմանը:
  • Հաջորդ «դժոխային կոկտեյլը» մեր ժողովրդի գլխին ունի երեք բաղադրիչ՝ խաղաղության պայմանագիր, պատերազմ, նոր ընտրություններ: Հնարավոր է խաղաղության պայմանագրի անվան տակ գնալ կապիտուլյացիայի և հետո նոր՝ ընտրությունների:
  • Հասարակությանը բույս են սարքել. առաջ մենք սարքում էինք ազգ-բանակ, հիմա սարքում են ազգ-բույս:

  • Ժողովուրդը մեղավոր չէ, մեղավորը ժողովուրդ կազմող անհատներն են:
  • Ընդդիմությունն էլ սրբազան կով չի, որին չի կարելի քննադատել, բայց նաև քավության նոխազ չի կարելի սարքել, որի վրա կարելի է բարդել բոլոր մեղքերը:
  • Մենք ապրում ենք սյուրռեալիստական իրականության մեջ:
  • Նիկոլը, որ մի առիթով իրեն նավապետ է կոչել, իբրև թե նավը տանելու է դեպի խաղաղություն, իրականում նավը տանում է դեպի բերմուդյան եռանկյունի: Եթե նա շարունակի նավապետ մնալ, մենք խորտակվելու ենք:

Տեսանյութեր

Լրահոս