Այսօր մեզ պետք է անձնազոհ, հանուն հայրենիքի նստելու և սպանվելու պատրաստ վճռական հերոս. Մհեր Մկրտչյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանն է:

  • Ֆիլմի հերոսին ես իմ պատկերացումներով եմ ստեղծել. առանց այդ դեմքի, այդ հերոսի՝ չի ստացվի:
  • Իրական կյանքում, ամբողջ այս քաղաքական պայքարի ընթացքում, ցավոք սրտի, ես չտեսա հերոսի. ես համոզված եմ, որ հերոս լինելու դեպքում դեպքերն այլ ընթացք կունենային, 3-4 անգամ հնարավոր էր իրավիճակը փոխել մեր երկրում:
  • Մեր այսօրվա իրավիճակում ճիշտ հերոսի՝ լիդերի, և պայքարի ճիշտ կազմակերպելու դեպքում հնարավոր է 3-5 օրում իշխանություն փոխել:
  • Պետք է ճիշտ մարդ, ճիշտ տեղում. հերոս, որն իր հետևից կարող է տանել հասարակությանը, որին ցանկանում են լսել, որն ունի էներգետիկա, վճռական է, պատրաստ ցանկացած ելքի և ընթացքի: Հերոս, որը անգամ պատրաստ է նստել բանտում, հանուն հայրենիքի սպանվել, գնալ անձնազոհության:
  • Ես հավատում եմ, և այս ֆիլմով քաղաքական դրաման կավարտվի, հանդիսատեսի մոտ կարթնանա Հայաստանում ապրելու, պայքարելու, Հայաստանը ոտքի կանգնեցնելու ցանկությունը:
  • Այնպիսի եզրագծի ենք հասել, որ կամ այս իշխանությունը կավարտվի, կամ Հայաստանը կկործանվի:
  • Ֆիլմն իր էներգետիկայով, իր ուղերձով՝ ապրելու ցանկություն է առաջացնում, ֆիլմը չի տապալում հանդիսատեսին, չի հուսահատեցնում:
  • Եթե «Իշխանություն 1» ֆիլմում ներկայացված է արդեն կատարվածը, ապա «Իշխանություն 2»-ում ներկայացրել ենք այն իրավիճակը, ինչի մեջ ապրում ենք, և այն, թե ինչ է մեզ սպասվում վաղը: Ֆիլմն այսօրվա և վաղվա մասին է:
  • Ֆիլմում ներկայացված խրոնիկան իմ օպերատորներն են նկարել. նրանք ներկա են եղել մեր օրերում տեղի ունեցած փողոցային պայքարին, ֆիքսել են ոստիկանության կիրառած բռնությունները:
  • Ես՝ որպես ռեժիսոր և սցենարիստ, պարտավոր եմ քամել ամբողջ ինֆորմացիան և էմոցիան, ֆիլմը պետք է կյանքին մոտիկ լինի, հակառակ դեպքում անկեղծ չի լինի և չի ընդունվի հանդիսատեսի կողմից:

  • Առանց լավ թիմի նույնիսկ ամենատաղանդավոր ռեժիսորը ոչինչ չի կարող ստեղծել:
  • «Իշխանություն 1» ֆիլմն Արցախում չցուցադրվեց, տեղի իշխանությունները թույլ չտվեցին, այս նոր ֆիլմի ցուցադրության համար չեմ էլ փորձի դիմել նրանց:
  • Ի՞նչ սցենար են օգտագործում աշխարհաքաղաքական կենտրոնները Հայաստանում. չի բացառվում, որ այդ սցենարի գլխավոր հերոսի միսիան ավարտված է, և հիմա բերելու են Նիկոլի լայթ տեսակը:
  • Կարելի է ասել, որ այս իշխանությունները բոլոր նպատակներին հասան, որովհետև ինչ հնարավոր էր կործանել՝ կործանեցին: Բայց նրանց բերող աշխարհաքաղաքական կենտրոնները կարող են սցենարից դուրս գործողությունների դիմել: Երբ տեսնում են, որ իրենց բերած «հերոսը» լավ է կատարում դերը, փորձում են շարունակել սցենարը, իսկ եթե չկա դիմակայում՝ նրանց սցենարը կարող է անվերջ շարունակվել:
  • Ես շատ եմ վախենում, որ մենք կանգնած ենք Սիրիա դառնալու աղետի եզրին:
  • Ռուսների քթի տակ նստած, երբ ռուսները պահում են Թուրքիայի սահմանը, խոսում են, թե ամերիկացիները, ֆրանսիացիները կգան՝ ամեն ինչ կանեն:
  • Նրանք, ովքեր հավատում են Նիկոլին, իրենց նմանեցնում են Նիկոլի հետ:
  • Այսօր հասարակության մեծ մասին մի հարց է հետաքրքրում՝ ի՞նչ ենք անելու. նույնիսկ նրանք, որ կյանքում փողոց դուրս չէին եկել, այսօր ասում են՝ պատրաստ եմ, ասեք՝ ինչ անեմ:
  • Մտավորականների մի խմբի մոտ սովորական մարդկային վախ կա, ինչ-որ բան կորցնելու վախ, իսկ այդ վախը չցուցադրելու համար թաքնվում են արվեստագետի դիմակի տակ:
  • Մտավորականների մեկ այլ խմբի մոտ անձնական շահն է. մի խումբ էլ կա, որ փորձում են դուր գալ բոլորին: Կան բացահայտ ռուբենբաբայաններ. հիշում եմ, երբ Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հանդիպումներից մեկի ժամանակ՝ մանուշակագույն բանտիկով, ֆիքսված սպասում էր, թե երբ նախագահ Սերժ Սարգսյանը կնայի իր կողմը, հիմա էլ նույնն է անում՝ այս իշխանություններին է նայում, հետո էլ նույնը կանի մյուս իշխանությունների նկատմամբ, չի փոխվի…

  • «Մհեր Մկրտչյան» թատրոնում կան նիկոլականներ, կան ու կշարունակեն լինել. թատերական աշխարհում  շատերն են հարց տալիս, թե ինչո՞ւ Մհեր Մկրտչյանին՝ ինձ, չեն հանում թատրոնի ղեկավարի պաշտոնից. ես դեռ «Մհեր Մկրտչյան»  թատրոնի գեղարվեստական ղեկավարն եմ:
  • Ես եղել եմ էն մարդկանցից մեկը, որ 2018-ին ուրախացել էի, որ փոփոխություն է լինում, բայց կար մի գիծ, որից հետո չէի կարող մնալ նույնը, այդ թվում՝ 44-օրյա պատերազմը… դրանից հետո ամեն ինչ փոխվեց:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս