Երկիրն առևտրով, կարճաժամկետ նպատակներով, էֆեկտներով և պոպուլյար  քայլերով չեն պահում. Դավիթ Անանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ,  «DSA խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Անանյանն է:

Զրույցի ընթացքում նա նշել է.

  • Կապիտալ ծախսերը թերակատարվել են 31 տոկոսով:
  • Երկիրը գնում է պոպուլյար փոփոխությունների, մի կողմից հայտարարում ենք՝ ընթացիկ ծախսերի կրճատում պետք է լինի, մյուս կողմից՝ ավելացնում ենք դրանք պետական բյուջեում՝ ավելացնելով ծախսերը, աշխատավարձերը, ամրագրելով  թոշակների ավելացում:
  • 2020 թվականը մեզ համար ծանր տարի էր, Քովիդ, 44-օրյա պատերազմ, բայց հաջորդ տարվա՝ 2023թ. բյուջեն ներկայացվեց այնպես, կարծես ոչինչ չի եղել: Իրականում պետք է կրճատվեին ոչ առաջին անհրաժեշտության ամբողջ ծախսերը և ամբողջ միջոցները պետք է ուղղվեին անվտանգային, պաշտպանական կառույցների կահավորմանը, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը, ինժեներական կառույցների ապահովմանը:
  • Այս տարվա 9 ամիսների կտրվածքով ունենք եկամուտների ավելացում, իսկ ծախսերի՝ թերակատարում:
  • Այս տարի պետական բյուջեով ծրագրավորածից պակաս ծախսեր ենք կատարել, տարին կփակեն պրոֆիցիտով:
  • Եկամուտների գերակատարում, այո, ունեցել ենք, և դրա վրա ազդեցություն է ունեցել նաև ռուսական ռելոկացիան:
  • 2022 թվականի հունիսին Կառավարությունը հրապարակեց հաջորդ 3 տարվա միջնաժամկետ ծախսային մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք արմատապես տարբերվում են 2023 թվականի բյուջեի ներկայացրած ցուցանիշներից:
  • 2023 թվականի բյուջեն մյուսներից տարբերվում է հասարակական կարգի, անվտանգության պահպանության համար սահմանված ծախսերով, դրանք ավելի շատ են, քան սոցիալական ոլորտի համար հատկացվող ծախսերը:
  • Իշխանությունները հրապարակում են առավել ներկայանալի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշները:
  • Այս տարվա 9 ամսվա կտրվածքով ունենք 14.1% աճ, դրա մեջ ամենաէական բաղադրիչներն են առևտուրն ու ծառայությունները, որոնք առավելապես պայմանավորված են ռուսական բիզնեսի ռելոկացիայով և Ռուսաստանից, Բելառուսից տուրիստական ներհոսքով:
  • Կառուցվածքային փոփոխություններ կատարելու ուղղությամբ կառավարության ջանքերը տեսանելի չեն:

  • Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով արտարժույթի ներհոսքը դեպի Հայաստան մեծ ծավալի է հասել, ռուսներն իրենց կապիտալը ազատականացնելու նպատակով փոխանցում են այն երկիր, ուր գնում են: Ունենք դոլարային արտարժույթի մեծ ներհոսք, իսկ սպասումները նվազել են:
  • Կառավարությունն այսօր կարճաժամկետ ծրագրեր է իրականացնում, ընդհանրապես քաղաքական ուժերը ձգտում են այնպիսի ծրագրեր կատարել, որոնք կարճաժամկետ էֆեկտ են տալիս:
  • Եթե կառավարությունը հակված լիներ երկրում միջնաժամկետ և երկարաժամկետ արդյունքներ ապահովել, ապա պետք է ոչ պոպուլյար քայլեր աներ:
  • Այսօրվա բյուջեի նախագիծը թիրախավորում է կարճաժամկետ նպատակներ և պոպուլյար քայլեր:
  • Այսօր Կառավարության իրականացվող ծրագրերի հետևանքով Պաշտպանության նախարարության սպայական կազմը դուրս է գալիս աշխատանքից, որ դառնա պարեկ, այնինչ բանակի մեջքը միջին սպայական կազմն է:
  • Եթե ենթադրենք, որ այս Կառավարության գնահատմամբ՝ հաջորդ ընտրություններին չի վերարտադրվելու, ապա այս դեպքում կատարում է քայլեր, որպեսզի հանրության մոտ դրական սպասումներ ստեղծի: Բնականաբար, այս  Կառավարության նպատակը վերարտադրվելն է, դրա համար իրականացնում է  կարճաժամկետ, պոպուլյար ծրագրեր:
  • Առկա պայմաններում արտահանումը սարսափելի վիճակում կհայտնվի, գուցե Կառավարությունը պետք է խրախուսի, սուբսիդավորի արտահանումը:
  • Արտահանման ոլորտը վտանգված է, իսկ ներմուծմամբ պայմանավորված գների իջեցում չկա:
  • Քաղաքացին անորոշության մեջ է տարադրամի փոխարժեքի վայրիվերումների պատճառով. բանկային հաշվում դոլար ունեցող քաղաքացին ի՞նչ պետք է անի՝ չպետք է փորձի շատ արագ դոլարը դրամով փոխանակել, եթե հրատապ ծախսելու խնդիր չկա:

Կարդացեք նաև

  • Գլոբալ առումով բաց սահմաններն ավելի մեծ հնարավորություններ են տալիս, քան փակ սահմանները, կոմունիկացիաների բացման դրական արդյունքների մասին հայտարարություններում լուրջ հաշվարկներ և հիմնավորումներ չեմ տեսել, չկան մասնագիտական փաստարկներ ու հիմնավորումներ:
  • Այսօր գոյություն ունեցող փոխադրումների տեսակներից ամենաձեռնտուն և մրցունակը կոնտեյներներով ծովային փոխադրումներն են, որը շարունակվում է ավտոմոբիլային փոխադրումով. մեզ համար ամենաձեռնտուն և տնտեսական առումով գրավիչն այդ փոխադրումները Փոթիի նավահանգստով անելն է:
  • Մոտակա տեսանելի ապագայում ոչ Ադրբեջանի, և ոչ էլ Թուրքիայի հետ մեծ ծավալով առևտուր հնարավոր չէ:
  • Եթե սահմանները բացեցինք, դառնալու ենք թուրքական էժան ապրանքների համար մի նոր շուկա:
  • Երկիրը առևտրով չեն պահում, տնտեսությունը քաղաքականություն չի, քաղաքական այրերը չեն կարող տրամաբանական մեթոդներով տնտեսությունն առաջ տանել:
  • Մենք ուզում ենք հզորանալ՝ դրա համար պետք է արտադրենք այնպիսի ապրանքներ և թողարկենք այնպիսի ծառայություն, որպեսզի դրսի շուկայում մի քանի անգամ ավելի ներկայանալի լինենք:
  • Մեզ պետք չէ ներքին սպառման համար արտադրանք. մեզ պետք է էլիտար ապրանք և ծառայություն արտադրել ու արտահանել:

Տեսանյութեր

Լրահոս