
Ինչո՞ւ է զայրացել Գագիկ Ծառուկյանը. մամուլ

«ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը որոշել է անցնել ԲՀԿ երևանյան շտաբներով և անձամբ ծանոթանալ իրավիճակին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Քանաքեռ-Զեյթուն համայնքի ԲՀԿ շտաբներից մեկում նրան պատշաճ չեն ընդունել, որից առաջնորդը խիստ զայրացել է: Շտաբի աշխատակցուհիների՝ ոտքի չկանգնելը նրան այնքան է բարկացրել, որ ասել է. «Հետույքներդ չեք ուզում աթոռներից կտրել», և պահանջել է ներկայացնել շտաբի աշխատակիցների ցանկը:
Երբ ներկայացվել է 28 հոգանոց ցուցակ, Ծառուկյանն ավելի է զայրացել, թե իրեն 70 հոգանոց ցանկ է ներկայացվել՝ յուրաքանչյուրին 75 հազար դրամ աշխատավարձով, մինչդեռ 30 հոգի էլ չեն աշխատում:
Ներկաներից մեկը սարսափած պատմեց, որ Ծառուկյանն այնքան է վրդովված եղել, որ նրա ուղեկիցներն ու շտաբի աշխատակիցները մկան ծակին հազար թուման կտային, որ մտնեին՝ նրա աչքին չերևալու համար»: