
Թամար Պողոսյանը Թումանյանին Թամանյանից չի տարբերո՞ւմ. մամուլ

«Ժողովուրդ» օրաթեթը գրում է. «Երևանի ավագանու ԲՀԿ ընտրացուցակի 6-րդ տեղը զբաղեցնող նախկին ՕԵԿ-ական Թամար Պողոսյանը տհաճ իրավիճակում է հայտնվել։ «Ժողովուրդին» հայտնի դարձավ որ Աջափնյակում ԲՀԿ-ի քարոզարշավի ժամանակ Պողոսյանը մի քանի անգամ ասել է՝ «Թումանյանական Երևան», «Թումանյանական նախագիծ», «Թումանյանական ճարտարապետություն»՝ հայ մեծ գրող Հ. Թումանյանին շփոթելով հայ մեծ ճարտարապետ Ա. Թամանյանի հետ։
Մեր տեղեկություններով՝այդուհետ ԲՀԿ-ում արգելել են Թամար Պողոսյանին ելույթ ունենալ՝ առանց նախապես համաձայնեցված տեքստի։ Աակայև Պողոսյանը «Ժողովուրդին» հավաստիացրեց, որ նման բան չկա. «Ամեն ինչին չափ կա, պետք է հերյուրանքը և զրպարտությունն էլ չափ ունենան։ Ես դատապարտում եմ քարոզարշավի նկատմամբ նման վերաբերմունքը»։
Հիշեցնենք, որ երբ Թ. Պողոսյանը մշակույթի նախարար էր, հայտնի դիրիժոր, ԽԱՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին չէր ճանաչել և խնդրել էր ելույթից առաջ ներկայանալ»։