
Հանրապետականն ընդդեմ հանրապետականի. մամուլ

«Մայիսի 5-ին ավագանի են ընտրելու ոչ միայն Երևանում, այլ նաև Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Այն փոքր գյուղ է, հազիվ 200 բնակիչ ունի: Գյուղի ավագանին ունի երեք անդամ` Լյուդմիլա Գրիգորյան, Արփիկ Թադևոսյան, Մամիկոն Կարապետյան: Նոր ավագանու անդամ է ուզում դառնալ միայն Արփիկը:
Դարանակի ավագանու երեք տեղի համար, ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, պայքարում է մեկ տղամարդ և հինգ կին, որից չորսը` հանրապետական: Թեկնածուներն են` Կարեն Արամայիսի Ավագյանը, Արփիկ Գեղամի Թադևոսյանը, Սոնա Լիպարիտի Հովհաննիսյանը, Ժաննա Ֆարամազի Հովսեփյանը, Անահիտ Հասանի Մանուկյանը, Հասմիկ Սեդրակի Մարտիկյանը: Հասմիկն ու Ժաննան անկուսակցական են:
Ուշագրավն այն է, որ ավագանու անդամության համար պայքարող բոլոր թեկնածուներին առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը»: