Կեղծիքի ռազմավարությունը. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը չկարողացան միավորվել և միասնական ցուցակով գնալ ընտրությունների։ Այս փաստի արձանագրումը՝ որպես կանոն կապվում է այս ընտրություններում Երևանի իշխանությանը ՀՀԿ-ի ձեռքից վերցնելու հնարավորության հետ: Այսինքն՝ եթե ընդդիմադիր ուժերը միավորվեին, ապա ՀՀԿ-ին հաղթելու հավանականությունը կմեծանար, եթե չմիավորվեցին՝ դժվար է լինելու, կամ ավելի ճիշտ՝ անհնար:
Ցանկացած ընտրությունից առաջ հասարակության, ընտրազանգվածի մեջ նման տրամադրություն ստեղծելը իշխող քաղաքական ուժի համար ռազմավարական նշանակության հարց է: Միայն այս հարցը լուծելուց հետո է, որ կարող են արդյունավետ դառնալ մարտավարական քայլերը:
Ընտրողներին նախ որևէ փոփոխության անհնարինության, հետևաբար նաև՝ անկարողության սինդրոմ է ներարկվում, որից հետո գործի են դրվում ավանդական մեթոդները՝ ընտրակաշաոք, ընտրակեղծհք, երթուղայիններով փոխադրումներ և այլն:
Եվ ահա առաջիկա ընտրություններն այս իմաստով ոչնչով չեն տարբերվում նախորդներից։ Իշխանությունների ռազմավարական խնդիրը լուծված է, ընդդիմադիր ուժերը ոչ միայն միասնական ցուցակով չեն մասնակցում ընտրություններին, այլև քարոզարշավի այս փուլում պայքարում են միմյանց դեմ, իսկ քվեարկության փուլում փորրձելու են միմյանցից, իսկ ավելի կոնկրետ՝ այս պահին ամենամեծ ժողովրդականությունը վայելող ուժից, ձայն փախցնել:
Այս ամենը լայնորեն կլուսաբանվի հեռուստատեսությամբ և ընդդիմության նկատմամբ ընտրողի «ցասումի» կիզակետում վրա կհասնի ՀՀԿ-ի (նաև՝ ԲՀԿ-ի) ներկայացուցիչը՝ աոաջարկելով x գումար, իր ուժին ընտրելու դիմաց։ Երկար տարիներ այս ռազմավարությունը ՀՀ բոլոր ընտրություններում արդարացրել է իրեն։ Ու զարմանալի չէ իհարկե, որ ցանկացած ընտրությունից առաջ ընդդիմադիր ուժերի մեջ միշտ գտնվել են մեկը կամ երկուսը, որ խափանել են նախագահականի դեպքում՝ միասնական թեկնածուի շուրջ համախմբումը, խորհրդարանականի և ավագանու ընտրությունների դեպքում՝ միասնական ցուցակի շուրջ համախմբումը։
Եվ այս օրինաչափության ֆոնին առնվազն ծիծաղելի են մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի ձգտումները՝ հետընտրական դաշինք կամ միավորում ձևավորելու և այդպիսով քաղաքային իշխանությունը փոխելու ուղղությամբ։
Հ.Գ. Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն, ցույց տվեցին, որ «ընտրակաշառքը» այլևս նախկինի նման արդյունավետ չէ: Ընտրակաշառք բաժանողներն իրենք են դժգոհում, որ մարդիկ արդեն սովորել են՝ վերցնում են «ընտրակաշառքն» ու ընտրում են՝ ում ուզում են»։