Բաժիններ՝

ՀՀԿ-ում դժգոհ են, որ Տարոն Մարգարյանի շտաբի պետը Շարմազանովն է. մամուլ

«Ըստ «Ժողովուրդի» լավատեոյակ աղբյուրների՝ ՀՀԿ–ում լուրջ դժգոհություն է հարուցել Երևանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի շտաբի պետի պաշտոնում ՀՀԿ մամլո խոսնակ էդուարդ Շարմազանովի նշանակումը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«ՀՀԿ-ում, գիտակցելով իրենց ունեցած դժվարությունների չափաբաժինը, համարում են, որ դրանց մի մասը գուցե թեթևանար, եթե շտաբի պետի ճիշտ թեկնածու ընտրվեր։ Բանն այն է, որ էդ. Շարմազանովը ո՛չ երևանցի է, ո՛չ էլ հայ։ Նա ծագումով Ալավերդի քաղաքից է, կիսով չափ հույն։

Այս առիթով «Ժողովուրդը» զրուցեց ԱԺ փոխխոսնակ էդ. Շարմազանովի հետ։ «Դրանք ընդամենը դատարկ խոսակցություններ են, և ես ժամանակ չունեմ նման խոսակցություններին արձագանքելու։ Ու նաև նշեմ, որ դրանք անլուրջ մարդկանց խոսակցություններ են։ Լավագույն խոսակցությունները կլինեն մայիսի 5-ին՝ մեր թիմի լավ արդյունքի ժամանակ»,- ասաց նա։ Տեսնենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս