
Արագած Ախոյանի հարստությունը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանի որդու` Հայկ Ախոյանի վրա հարձակված, մի քանի անգամ էլեկտրաշոկի ենթարկած անձինք իրենց հետ տարել են ոչ թե հարսանիքից վերադարձած Հ. Ախոյանի դրամապանակը, այլ` տան բանալիները:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Արագած Ախոյանն ունի անտիկվարիատի, արվեստի գործերի, նկարների մեծ ու հարուստ, Հայաստանում եզակի համարվող հավաքածու՝ սկսած մ.թ.ա. բրոնզե դարից մինչև մեր օրեր, տասնիներորդ դարի ճանաչված ֆրանսիական քանդակագործների աշխատանքներ:
Նրա հավաքածուի մեջ է նույնիսկ բանտային այն խցի բանալին, որտեղ պահվել է Չարենցը, գրամոֆոնների թանկարժեք հավաքածուի մեջ ուրույն տեղ ունի «Հիտլեր-ռադիոն»` պատերազմի տարիների ֆաշիստական Գերմանիայում արտադրված ռադիոյի գրեթե գեղագիտական նմուշ:
Որոշ ԲՀԿ-ականներ չեն բացառում, որ հնարավոր է այդ անձինք էլեկտրաշոկն օգտագործել են, որպեսզի բանալիները կարողանան գտնել»: