Բաժիններ՝

Արմեն Մարտիրոսյանն Արմեն Աշոտտյանի միջնորդությա՞մբ է վերականգնվել աշխատանքի. մամուլ

«Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի միջնորդությամբ է այժմ դասավանդում Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ընտրություններից հետո, երբ պարզ է դարձել, որ Մարտիրոսյանն այլևս պատգամավոր չէ, Աշոտյանի միջնորդությամբ վերականգնվել է բուհում որպես դասախոս:

Սակայն Մարտիրոսյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց. «Ես 1995 թվականից եմ այդ բուհում դասավանդում: Դասախոս ընդունվել եմ այն ժամանակ, երբ որ երկրի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Աշոտյանը հաստատ այդ ժամանակ դեռևս ոչ նախարար էր, ոչ իմ ընկերն էր, ոչ իմ գործընկերը: Ես իրեն որպես անձնավորություն հարգում եմ, ցավում եմ, որ ինքը նման կուսակցական գործընկերներ ունի: Հուսով եմ, որ երբևէ այդ ապաքաղաքական տարրերից ՀՀԿ-ն կմաքրվի, և իմ գործընկերը կկարողանա շատ ավելի հանգիստ գործունեություն ծավալել»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930