Բաժիններ՝

Հոգեբույժները մի մարդու պես ներկա էին Տարոն Մարգարյանի հանդիպմանը. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Նուբարաշենում Տարոն Մարգարյանի հանդիպմանը մարդկանց բերել էին կոլեկտիվներով, այդ թվում՝ Նուբարաշենի հոգեբուժարանի կոլեկտիվին՝ տնօրեն Սամվել Թորոսյանի գլխավորությամբ։

Նա «Ժամանակի» հարցին ի պատասխան ասաց, որ հոգեբուժարանի կոլեկտիվը «մի մարդու պես» ներկա է։ Պարզվեց՝ տնօրենը ՀՀԿ-ական է։

Պատասխանելով մեր հարցին՝ Դո՞ւք եք բերել կոլեկտիվին, հայտարարեց. «Իրենք են եկել, հիմնականում նուբարաշենցիներ են»։ Հետաքրքրվեցինք՝ ինչ խնդիրներ ունի իրենց հոգեբուժարանը, որ կոլեկտիվով եկել են։ «Քաղաքապետարանի հետ կապված խնդիրներ չունենք, բայց որպես Երևանի քաղաքացի՝ բոլորս էլ նույն խնդիրներն ունենք։ Ուզում ենք տեսնենք ավելի լավ Երևան, գեղեցիկ Երևան»։

Մեր հաջորդ հարցին՝ մյուս թեկնածուների հանդիպմա՞նն էլ կբերեք ձեր կոլեկտիվին, Ս. Թորոսյանը պատասխանեց. «Ես մարդ չեմ բերում, ժողովուրդը եկելա»»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս