Բաժիններ՝

Արմավիրցիները հանդիպեցին Տարոնին, որ ի՞նչ անեն. մամուլ

«Երեկ` երեկոյան, «Ժողովուրդը» տեղեկություն ստացավ, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ են հրավիրվել Արմավիրի մարզի մի խումբ բնակիչներ՝ հանդիպելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Մեր թղթակիցներն անմիջապես գնացին Մելիք-Ադամյան փողոց՝ պարզելու՝ մարզի բնակիչները հանդիպում են Տարոն Մարգարյանին, որ ի՞նչ անեն»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Ժամը 18:00-ից աժիոտաժ էր ՀՀԿ գրասենյակի առջև: «Բերման ենթարկված» մարդիկ խմբված սպասում էին: Քիչ ավելի ուշ նրանք ներս մտան: Այնուհետև ՀՀԿ գրասենյակ ժամանեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու բարևեց բոլորին:

Երբ «Ժողովուրդի» լրագրողները լուսանկարեցին մարզպետին, նա կատակեց. «Նկարում եք, գոնե էդ լուսանկարը տվեք», ապա ժպտաց ու հեռացավ: Նրա հետ էին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը և ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը: Ասել է թե՝ Արմավիրի մարզի հակագեներալական թևը:

Վերջում կուսակցության գրասենյակ ժամանեց Տ. Մարգարյանը: Փորձեցինք նրանից պարզել, թե ինչու է հանդիպում մարզի բնակիչների հետ, սակայն նա իր դեմքի խոժոռ արտահայտությունը չփոխեց ու անարձագանք թողնելով հարցը՝ ներս մտավ:

Ավելի ուշ պարզեցինք, որ Արմավիրի մարզից «բերման» էին ենթարկվել դպրոցի ուսուցիչները, տնօրենները ու այլ պետական գերատեսչությունների աշխատակիցներ, որոնց Տ. Մարգարյանը խնդրել է աջակցել իրեն, ակտիվ քարոզչություն անել, քանի որ մարզում երևանցի աշխատակիցներ շատ կան: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն շարունակում է պետական լծակներն օգտագործել՝ ի շահ կուսակցության»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս