Բաժիններ՝

Ազգամիջյան թշնամանքը՝ քաղաքական նպատակների ծառայեցնելու փորձեր. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ջավախքի հայերը ապրիլի սկզբին ցույց կազմակերպեցին Թբիլիսիի կենտրոնում։ Վրաստանի վարշապետի նստավայրի առջև 400 ցուցարարներ պահանջում էին վերջ տալ Վրաստանամ գործող որոշ քաղաքական ուժերի փորձերին՝ «թշնամանք սերմանել Վրաստանի՝ ազգությամբ հայ և վրացի քաղաքացիների միջև»։

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը «Աոավոտին» այս առիթով ասաց. «Չի կարելի բացառել, որ առանձին մարգինալ ուժեր կամ գործիչներ ազգամիջյան թշնամանքն իրենց նեղ քաղաքական նպատակների համար կարճաժամկետ ծաոայեցնելու փորձեր կարող են անել։ Սա քաղաքականություն է, և նման ռիսկերի հնարավորությունը միշտ պետք է հաշվի առնել։ Սակայն վրացական հասարակության մեջ ես չեմ տեսնում բարենպաստ հող այդ վտանգավոր վարակի տարածման համար։ Հայ և վրաց ժողովարդների բարեկամությունը թրծվել է պատմական ամենաթեժ պայմաններում, և մեր ժողովուրդների պատմական հիշողությունն անհաղթահարելի խոչընդոտ է հայ-վրացական բարեկամությանը սպառնացող որևէ մարտահրավերի աոջև»»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս