Նոր մանրամասներ՝ Երրոդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ օրերս սպանված՝ քրեական աշխարհում հայտնի Երրոդմասցի Լյովիկի և նրա ընկերների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած նախնական և չճշտված տեղեկություններով՝ օրերս Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն էր ներկայացվել այս գործով մեկ կամ մի քանի անձանց մեղադրանք առաջադրելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու, ինչպես նաև հետախուզում հայտարարելու մասին: Ի դեպ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, բացի նախնական հայտնաբերված մեծաքանակ զենքից, օրերս դեպքի վայրում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, իրավապահները հայտնաբերել են զենք և հեռախոս»:

Կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031