Ովքե՞ր են հավակնում ԲՀԿ քարտուղարի պաշտոնին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը իր այսօրվա համարում գրում է. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարի պաշտոնի համար շրջանառվում են մի քանի անուններ։ Մեզ հայտնի դարձավ, որ հավանական թեկնածուների շարքում են Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը եւ Վահե էնֆիաջյանը։ Թե ով կստանձնի այս պաշտոնը, հայտնի կդառնա մինչեւ շաբաթվա վերջ։

ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանն ամենից շատ հավանում է Վահան Բաբայանին, ով այժմ կատարում է ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները։ Միքայել Մելքումյանը եւս արժանի թեկնածու է համարվում, միայն թե նա հաճախ լրատվամիջոցներին «ավելորդ ինֆորմացիաներ» է փոխանցում, վերջին օրինակն այն է, երբ մինչեւ համագումարը լրագրողների հետ զրույցում պատգամավորը խաղաքարտերը բացել էր եւ հայտարարել, որ Ծառուկյանը կհրաժարվի ԲՀԿ առաջնորդի պաշտոնից, կհեռանա ակտիվ քաղաքականությունից, եւ ղեկավար կընտրվի Նաիրա Զոհրաբյանը։ Սա ակնհայտորեն դուր չի եկել ԲՀԿ նոր ղեկավարին, եւ պատահական չէ, որ դրանից հետո նա շարունակաբար հերքում էր եւ պնդում, որ դեռ Ծառուկյանը նախագահ է, ոչ ոք իրավունք չունի նրա փոխարեն որոշել կամ հայտարարել։

Վահե էնֆիաջյանը Ծառուկյանի սիրելի եւ նրա օրոք առաջ քաշված երիտասարդներից է, ում Նաիրա Զոհրաբյանը փորձում է ինտեգրել իր թիմին։ Նշենք, որ ի սկզբանե քննարկվում էր խմբակցության քարտուղարի պաշտոնը Տիգրաև Ուրիխանյանին վստահելու հարցը, սակայն կամ ԲՀԿ նախկին խոսնակին չկարողացան համոզել, կամ էլ հրաժարվեցին կատարել նրա նախապայմանները։

Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս