
«Կռիվ» «Ժառանգությունում». Արմեն Մարտիրոսյանը կարող է հեռանալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցության տունը «կռիվ է ընկել»: Նախագահական այցելած Ռուբեն Հակոբյանին եւ Արմեն Մարտիրոսյանին Զարուհի Փոստանջյանը չխնայեց: «Հավանաբար, որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ են գնացել, միհուցե անհատ ձեռնարկատե՞ր են հանդես եկել»,-ասաց նա:
Այցելուները երեկ ամբողջ օրը հակադարձում էին նրան, որ իրենք ինքնագլուխ չեն այցելել նախագահական, այդ մասին տեղյակ է եղել Րաֆֆի հովհաննիսյանը, կուսակցության ղեկավար մարմինը: Փոստանջյանն էլ պնդում էր, որ «Ժառանգության» վարչությունը դեմ է եղել Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուն, եւ նման որոշում չի ընդունվել:
Այնուամենայնիվ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային հայտարարի, որ ինքը դեմ է եղել հանդիպմանը, ի՞նչ են անելու նախագահականի այցելուները: «Ես ներողություն կխնդրեմ եւ կուսակցությունից դուրս կգամ, եթե այդպիսի բան լինի»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում