Վլադիմիր Գասպարյանը վերադարձրեց Սաշիկ Աֆյանի որդուն. «Հրապարակ»
«Հրապարակը» իր այսօրվա համարում գրում է.
«Ճանապարհային ոստիկանությունում կադրային փոփոխությունները հետաքրքիր դրսեւորումներ են ստանում։ Երեկ տեղեկացանք, որ Վլադիմիր Գասպարյանը պաշտոն է տվել Միքայել Աֆյանին։ Վերջինս ոստիկանապետի արդեն նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանի որդին է։ Նա նախկինում զբաղեցնում էր ճանապարհային ոստիկանության Կոտայքի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնը, սակայն 2013թ. աշխատանքից ազատվել էր եւ տեւական ժամանակ գտնվում էր կադրերի ռեզերվում։ Այժմ, փաստորեն, ոստիկանապետը վերադարձնում է նախկին տեղակալի որդուն եւ նշանակում ՃՈ Աբովյանի հաշվառման քննական բաժանմունքի պետ»։
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։