«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց Երրորդմասցի Լյովիկին, Դերոյին ու Մոսոյին սպանողները փախուստի են դիմել պատահական մեքենայով. «ՉԻ»

Թերթն անդրադարձել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց Լևոն Ղազարյանին՝ Երրորդմասցի Լյովիկի, և նրա երկու ընկերների՝ Դերոյի և Մոսոյի սպանությանը՝ գրելով.

««ՉԻ» տեղեկություններով դիմակավորված անձինք հանցացործության վայրից փախուստի են դիմել մի պատահական մեքենայով, այնուհետև նրանք փոխել են ավտոմեքենան՝ դարձյալ պատահական մեքենա կանգնեցնել-նստելով:

Նորքի զանգվածում նրանք իջել են մեքենայից և այնտեղից էլ անհետացել են: Վերջիններս իրենց դիմակները հանել են երկրորդ ավտոմեքենայի մեջ արդեն: Հենց այս մեքենայի վարորդին էլ ԱԱԾ-ում լուսանկարներ են ցուցադրել, որոնց միջից նա ընտրել է վերոնշյալ անձերի (Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984թ. ծնված Վահան Հակոբյանին՝ մականունը՝ Գաստրիկ)) նկարները»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս