
Արամ Սաֆարյանը կհեռանա ԲՀԿ-ից. «Առավոտ»

««2006 թվականին ինձ ԲՀԿ է հրավիրել կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ից նրա դուրս գալուց հետո ինձ այս կուսակցությունում ոչինչ չի պահում»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը՝ հավելելով. «Առավել ևս, որ վերջին երեք տարիների ընթացքում ես զբաղվել եմ իմ մասնագիտական գործունեությամբ, հասարակական գործունեությամբ, չեմ մասնակցել ներքաղաքական և կուսակցական կյանքին»: Արամ Սաֆարյանը սպասում է, որ ԲՀԿ-ի նոր գրասենյակը սկսի գործել, որպեսզի հնարավորություն ունենա ներկայացնելու ԲՀԿ-ից դուրս գալու իր դիմումը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։