
ԲՀԿ-ի շահերը սպասարկող «Ազատամարտիկների դաշինք»-ը դռնփակ նիստ է հրավիրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ« օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ի շահերը սպասարկելու համար ձեւավորված «Ազատամարտիկների դաշինք»-ը մարտի 18-ին դռնփակ նիստ է հրավիրել, որի ընթացքում կազմակերպության անդամները պետք է որոշեն իրենց հետագա անելիքները: ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «կապիտուլացիայից» եւ քաղաքականությունից դուրս գալուց հետո ազատամարտիկները մնացել են անորոշության մեջ եւ չեն պատկերացնում իրենց հետագա անելիքները:
Ազատամարտիկներն իրենց գործունեությունը ծավալում են «Հայրենիք» կինոթատրոնի առաջին հարկում, որը պատկանում է Երեւանի Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին (Կադիլակ Սերոժ): Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց Ս. Հովհաննիսյանից պարզել՝ արդյոք տարածքը շարունակելու է մնալ ազատամարտիկների տնօրինության տակ: «Այդ տարածքը մենք տվել ենք վարձակալության, ու ես տեղյակ չեմ, թե այժմ այդտեղ ինչ կազմակերպություն է աշխատում»,- պատասխանեց Վիեննայում գտնվող Սարգիս Հովհաննիսյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: