«Լևոն Զուրաբյանը հոգեկան խանգարում ունեցող երիտասարդ է, ես դրան ի՞նչ մեկնաբանեմ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «Նախօրեին Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի և մի շարք քաղաքական ուժերի հանդիպումների շարքը, որն արդեն ստացել է «նախագահականի ֆոտոսեսիա» անվանումը, քաղաքական դաշտում տիրող անհասկանալի վիճակը իսկական խառնաշփոթի է վերածել։

Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, թե «Սահմանադրական փոփոխություններին աջակցողները կդառնան Սերժ Սարգսյանի սպասարկուն»։

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ով ևս հանդիպել Է Սերժ Սարգսյանի հետ, «ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց.

«Սեր իրավունքն է մասնակցել բոլոր այն բաներին, որոնց մասնակցում ենք։ Քաղաքական պրոցեսին մասնակցության ձևը ընտրում է յուրաքանչյուր քաղաքական ուժ։ Նման պիտակներ տվողներն առնվազն հոգեկան խնդիրներ ունեն»։ Իսկ կոնկրետ Լևոն Զուրաբյանի հայտարարության առնչությամբ ՀՀՇ ղեկավարն ասաց. «Լևոն Զուրաբյանը հոգեկան խանգարում ունեցող երիտասարդ է, ես դրան ի՞նչ մեկնաբանեմ»։

Կարդացեք օրաթերթի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս