Հերմինե Նաղդալյանի եկամուտներն ըստ 2014 թվականի հայտարարագրի՝ 347 միլիոն 724 հազար դրամ. «Ժողովուրդ»

«ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եկամուտների և գույքի՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ անցած տարի նրա եկամուտները կազմել են 347 միլիոն 724 հազար դրամ, որից աշխատավարձը 6 միլիոն 280 հազար դրամն է:

189 միլիոն 444 հազար դրամը Նաղդալյանը հայտարարագրել է որպես ստացված շահաբաժին, իսկ 152 միլիոնը՝ ստացված փոխառություն:

Բացի այդ՝ 2014-ին Նաղդալյանը 96 միլիոն դրամի փոխառություն է տվել, որը նույն տարում էլ վերադարձվել է: Ի դեպ, տարեկան հայտարարագրում չի նշվում պաշտոնյայի անշարժ գույքը:

Հերմինե Նաղդալյանը, որպես նորընտիր Աժ պատգամավոր, ներկայացրածհայտարարագրում նշել է հինգ հողամաս, երկու շենք-շինություն և երկու բնակարան: Փաստորեն, անկախ նրանից, թե Հայաստանի տնտեսությունում իրավիճակը որքաև վատ է, ինչ ճգնաժամեր են սպառնում մեր երկրին, միևնույն է՝ Հերմինե Նաղդալյանի եկամուտների չափը դրանից չի նվազում: Ով ուզում է աղքատանա, ով ուզում է սնանկանա, Նաղդալյանը միշտ հարստանում է»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս