Ինչո՞ւ է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը» վերջին երկու տարիներին լիարժեք արտոնյալ վիճակում հայտնվել. «Ժողովուրդ»
«ՀՀ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը», պարզվում է, վերջին երկու տարիներին լիարժեք արտոնյալ վիճակում է հայտնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեռևս 2013 և 2014 թվականներին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն այս ընկերությունում լայնածավալ ստուգումներ է իրականացրել, որոնց արդյունքում հայտնաբերել է բազմաթիվ լուրջ խախտումներ, սակայն ընկերությունն այդպես էլ ոչ մի տույժ-տուգանքի չի ենթարկվել:
Տեղեկացնենք, որ վերջին երկու տարիներին «Ախթալայի ԼՀԿ»-ը գտնվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի վերահսկողության ներքո: Իսկ անցած տարվա վերջից այդ ձեռնարկությունը, կարելի է ասել, պաշտոնապես է գտնվում նրա վերահսկողության ներքո: Մաքսիմ Հակոբյանը ՀՀ իշխանություններին հարազատ մարդ է, ի վերջո, բոլոր ընտրությունների ժամանակ նրանց համար ցանկալի նշումով քվեաթերթիկներ է ապահովել: Կասկածից վեր է, որ Մաքսիմ Հակոբյանը շատ լավ գիտի իշխանությունների և հատկապես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի «սրտի լարերին» հասնելու բոլոր ուղիները, ու թերևս դրա համար էլ խախտումները տուգանքների չեն վերածվել, այլ մնացել են օդում կախված»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։