Գագիկ Ծառուկյանը շուտով կկատարի իր խոստումը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, քաղաքականությունից դուրս եկած, բարեգործությամբ եւ սպորտով զբաղվող Գագիկ Ծառուկյանը հուլիսի 22-ին հայրենի գյուղ Առինջում կբացի 7-րդ եկեղեցին, ինչի խոստումը տվել էր Աստծուն` վաղուց: Այս վերջին եկեղեցու կառուցումը, ինչպես տեղեկացրին Ծառուկյանին մոտ կանգնած աղբյուրները, անչափ «նուրբ ու միստիկ» պատմություն ունի. դա Ծառուկյան ընտանիքի շնորհակալությունն է Աստծուն` ընտանիքի անդամներից մեկի առողջացման ու ուխտագնացության մասով»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։