Մայիսի 28-ին համաներում կլինի. հրահանգված է այս մասին չխոսել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոտ 2 ամիս ակտիվորեն քննարկվող համաներման հարցը դարձյալ կարծես օրակարգում է: Նորից տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը, այնուամենայնիվ, որոշել է համաներում անել՝ մայիսի 28-ի առթիվ, պարզապես հրահանգված է այս մասին չխոսել, «ծիխարի»՝ անաղմուկ անել: ՔԿՀ-ներում եւս թեման ակտիվացել է։ Ավելի վաղ նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրը վստահեցրել էր, թե այս պահին նման հարց չի քննարկվում, քանի որ նախորդ համաներումը եղել է 2013թ., ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ, դրանից հետո քիչ ժամանակ է անցել:

«Եվ հետո՝ շատ աղմուկ եղավ համաներման շուրջ, համաներումը պետք է անսպասելի եւ անակնկալ լինի»,-լրատվամիջոցներին անուղղակի մեղադրելով՝ նշում էր մեր զրուցակիցը»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս