
Արթուր Ստեփանյանի (Չախկալ Արթուր) ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանի դրամական միջոցները 2014թ. վերջին կազմել են 39 հազ. դոլար, մինչդեռ նրա տարեկան աշխատավարձն ընդամենը 4 մլն 333 հազ. դրամ է: Բացի այդ, նա նախորդ տարի 55 մլն դրամով ձեռք է բերել բնակելի տուն: Պարզվում է՝ մի տուն էլ գնել է պատգամավորի հայրը՝ Արսեն Ստեփանյանը, 53 մլն 300 հազ. դրամ արժեքով: Թե ինչ միջոցներով, պարզ չէ: Հայր Ստեփանյանի նախորդ տարվա եկամուտը, որը ստացվել է ձեռնարկատիրական գործունեությունից, կազմել է 1 մլն 604 հազ. դրամ»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։