Նոր մանրամասներ. Ինչու է քրեական հեղինակություն Ղռերի Ավոն որդու հետ մարդ առևանգել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն Ավետիս Գրիգորյանը, որը առավել հայտնի է Ղռերի Ավո անվանմամբ, ինչպես նաեւ՝ նրա որդին կասկածվում են պարտքի պատճառով մարդ առեւանգելու մեջ: Ի դեպ, Ավետիս Գրիգորյանը եղել է «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատարը:
«Ժողովուրդ»-ին այս պատմության հետ որոշ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ այդ տեղեկությունների՝ ինչ-որ անձինք Ավետիս Գրիգորյանին գումար են պարտք եղել եւ ուշացրել են: Ավետիս Գրիգորյանը՝ տեսնելով, որ պարտքը չեն վերադարձնում, որոշել է հանդիպել պարտապանի հետ: Սակայն այն անձը, ում հետ հանդիպել է Գրիգորյանը, այդ գումարային պատմության հետ կապ չի ունեցել, այլ հանդես է եկել որպես միջնորդ»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։