Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները պաշտոններ են ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս կրթության եւ գիտության նախարարության աուդիտի բաժնի պետ է նշանակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից եւ բիզնես գործընկերներից մեկի՝ Արամայիս Որսկանյանի դուստրը՝ Վարդուհի Որսկանյանը: Նա ԿԳ նախարարի խորհրդականն է եղել, իսկ այս նոր պաշտոնին վերջերս է նշանակվել: Նշենք, որ Վարդուհի Որսկանյանի հայրը՝ Արամայիս Ոսկանյանը, Քոչարյանի կառավարական ամառանոցի տնօրեն է նշանակվել 1999թ. առանձնատան վերանորոգումից հետո: Նրանք համատեղ մի քանի բիզնեսներ ունեն, գոնե փաստաթղթերով այդպես է ձեւակերպված:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Ֆաստ քարթ» քարտոդրոմը, որի բացմանը եղել եւ քարտինգի՝ մեքենա վարելու ասպարեզում իրենց ունակություններն են ցուցադրել Ռոբերտ Սեդրակովիչը եւ Սեդրակ Ռոբերտովիչը, պատկանում է ՀՀ 2-րդ նախագահի որդուն՝ Սեդրակին, եւ մի չնչին մաս էլ Վարդուհի Որսկանյանին, չնայած դե յուրե ամբողջը նրա անունով է ձեւակերպված: Արամայիս Որսկանյանի մյուս դուստրն էլ՝ Հռիփսիմեն, ձեւակերպված է որպես «Երկնագույն Սեւան» հանգստյան գոտու հիմնական բաժնետեր, սակայն ասում են, որ այն իրականում պատկանում է Բելլա Քոչարյանին»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս