Էլէներգիայի սակագինը կլինի 50-52 դրամ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որքան էլ պնդեն, թե էլեկտրականության թանկացումը կախված է մեկ մարմնից, և այդ մեկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, «նա է որոշելու՝ պետք է թանկանա էլեկտրականությունը և որքան պետք է թանկանա, պետք է որոշի՝ թալան եղել է, թե ոչ, կորուստները պատճառաբանված են, թե չպատճառաբանված», այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ արդեն քաղաքական որոշում կա, որ սակագինը սահմանվի 50-52 դրամի շրջանակներում:
Ի դեպ, ըստ ամենայնի, ՀԷՑ-երը ոչ թե կվերավաճառվեն, այլ կարող են սնանկ ճանաչվել՝ կախված Ռուսաստան-Հայաստան քաղաքական բանակցությունների օրակարգից, կախված նրանից՝ արդյոք Ռուսաստանը մինչև վերջ «դաբրո» կտա սահմանադրական փոփոխություններին, թե «տակից խաղեր» կտա, կօգնի քոչարյանական և ՀՀԿ-ական համապատասխան թևին՝ ցցեր խրելու ՀՀԿ-ի «բեռնատարի» թափանիվների մեջ»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։