Ռոբերտ Քոչարյանը կրկին կակտիվանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ակտիվացնել իր գրասենյակը, եւ այնտեղ աշխատելու հրավեր է ստացել նաեւ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Վերջինս թեեւ այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ է, սակայն առաջվա պես ակտիվ չէ:

«Ժողովուրդ»-ը փորձեց Վահե Հովհաննիսյանից ճշտել, թե ի՞նչ նոր աշխատանքի առաջարկ է ստացել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, սակայն մեզ չհաջողվեց պարզել: Նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Հավելենք, որ ԲՀԿ-ի խայտառակ տապալումից հետո Ռոբերտ Քոչարյանի բոլոր կադրերը մի տեսակ մեկուսացել են. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հեռացել է երկրից՝ դեպի ԱՄՆ, Ստեփան Մարգարյանն ու Վահե Հովհաննիսյանը «թայմ աութ» են վերցրել»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031