Սուրիկ Խաչատրյանին նախազգուշացրե՞լ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան Սյունիքի մարզից լուր ստացվեց այն մասին, որ անհայտ անձինք Կապան-Գորիս ճանապարհին կրակ են բացել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ: Ավտոմեքենայի մեջ եղել են մարզպետը, նրա օգնականը եւ վարորդը, ոչ ոք չի տուժել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հնչել է 20-25 կրակոց: Հիմնական կրակոցներն ուղղված են եղել ավտոմեքենայի անիվներին եւ թափքին:

Մեր տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանից Գորիս գնալիս է եղել, երբ 30-րդ կիլոմետրի ոլորաններում դարանակալած անձինք կրակ են բացել նրա ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցները տեւել են մոտ 10 րոպե: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր մեքենայի վրա կրակոցներին, կատակեց, թե երեւի «ծիտ էին որսում»: Մարզպետը հաստատեց, որ մոտ 20 կրակոց է արձակվել, սակայն նա այն չկապեց վերջերս իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետ:

Ամեն դեպքում, ակնհայտ է մեկ բան՝ կրակողները Սուրիկ Խաչատրյանին սպանելու ցանկություն չեն ունեցել, նրանք ընդամենը նախազգուշացրել են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս