ՀՅԴ-ին բրթում են. ՀՀԿ-ն հանձնարարել է աշխատել Դաշնակցության օգտին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով Հանրապետական կուսակցությունը որոշ մարզերում տեղական պաշտոնյաներին հանձնարարել է առաջիկա ԱԺ ընտրությունների համար զուգահեռաբար աշխատել նաև Դաշնակցության օգտին։ Այդ մարզերից է նաև Շիրակը։

Այդ նպատակով, նախ, Շիրակում փոխմարզպետ նշանակվեց Խաչատուր Վարագյանը, որը ՀՅԴ անդամ է, այն դեպքում, երբ նրա եղբայր Մխիթար Վարագյանը ՀՀԿ-ի կողմից Արթիկում քաղաքապետ է դարձել։ Երկուսին էլ հանձնարարվել է ընտրություններին մարզից ՀՅԴ-ին ձայն բերել։ Մենք փորձեցինք քաղաքապետից մեկնաբանություններ ստանալ սույն տեղեկությունների վերաբերյալ, բայց նա հարցը լսելուց հետո հեռախոսն անջատեց:

Նշենք, որ ըստ Gallup-ի մարտի 6-ի հարցումների՝ ՀՅԴ-ն ուներ 3,9 տոկոս վարկանիշ, իսկ երեկ այդ կազմակերպությունը Դաշնակցության ցուցանիշը բարձրացրել էր 4,8 տոկոսի: Իշխանությունն ուզում է նման կանխատեսումներով տմարադրվածություն ստեղծել, որ ՀՅԴ-ն կհաղթահարի նվազագույն շեմը, իսկ ինքը վարչական լծակներով դա կապահովի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս