
Ինչու է Ծառուկյանը խուսափում անուններ տալուց. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ի տարբերություն ՀՀԿ-ի, որը նախապես հայտարարել էր, թե ընտրություններում հաջողության հասնելու դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել, «Ծառուկյան» դաշինքը մինչ այսօր չի հայտարարել, թե ով է իր վարչապետի թեկնածուն։ Ընդամենն անորոշ ակնարկներ են արվում. ճիշտ այնպես, ինչպես ապագա խորհրդարանում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի առնչությամբ։
Մեր տեղեկություններով, թեկնածուի անունը չգաղտնազերծելը պատահական չէ, քանի որ այս դաշինքում չեն կարողանում կողմնորոշվել, թե երկու թեկնածուներից ում, ի վերջո, նախընտրություն տալ։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի մասին է։ Երկուսն էլ հանրությանը քաջածանոթ դեմքեր են՝ իրենց գործելաոճով ու քաղաքական «պաշարով», ովքեր ոչ մի կերպ չեն համադրվում դաշինքի շուրջ ձևավորված «փրկչի» կերպարի հետ։ Ավելին, չնայած ՀՀԿ-ի հանդեպ հանրային տրամադրություններին, այս երկու թեկնածուներն էլ Կարեն Կարապետյանի հետ մրցակցությանը չեն դիմանում։ Հիշեցնենք, որ օրերս իրականացված սոցհարցումներով` ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը 82 տոկոս վարկանիշ ունի»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: